Վեդիի բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Ոչ»–ի ներկայացուցիչ, ակտիվիստ Վաղինակ Շուշանյանից մի տղամարդ հարցրեց, թե ինչո՞ւ է դեմ սահմանադրական փոփոխություններին՝ նրան մեղադրելով իշխանություններին կողմ լինելու մեջ։ «Դու հիմա իշխանությունների կողմից ես խոսում։ Ասում ես ՝ թող մնա էս Սահմանադրությունը։ Մի քանի օր առաջ էլ դու ընդդիմություն էիր, էս իշխանությանը դեմ էիր»,- ասաց տղամարդը։ Վ. Շուշանյանը պատասխանեց. «Ես հիմա էլ եմ ընդդիմություն»։
Տղամարդը շարունակեց. «Ասենք՝ Սահմանադրությունը փոխվեց, ինչո՞ւմն է քո վստահությունը, որ Սահմանադրությունը չփոխվեց, ինչ-որ բան կփոխվի»։ Ի պատասխան՝ Վ. Շուշանյանն ասաց. «Ասեմ՝ ոնց ա փոխվելու։ Դեմդ գալիս ա 2017թ. պառլամենտական ընտրությունը, գալիս ա նախագահական ընտրությունները՝ իրանք թեկնածու չունեն»։ Վեդիի բնակիչը հարցրեց. «Ի՞նչ գիտես»։ Վաղինակ Շուշանյանը պատասխանում է. «Բա ո՞ւր ա, իրանք սկի չեն կարում ասեն»։
«Դու ի՞նչ գիտես, ընդդիմությունն ունի՞ թեկնածու»,- անմիջապես հակադարձեց բնակիչը։ Վ. Շուշանյանը պատասխանեց՝ լիքը։ Երբ տղամարդը հարցրեց՝ «ո՞վ», Վ. Շուշանյանը պատասխանեց. «Սկսեմ էն ամենաչսիրվածներից, ընդդիմության իմ ամենաչսիրվածը՝ Փաշինյան՝ մեկ, Գարեգին Չուգասզյան՝ երկու, ինչո՞ւ չէ՝ Բագրատյան՝ երեք»։ Տղամարդը միանգամից արձագանքեց. «Մի հատ կողիդ հավաքվածներին հարցրու՝ էդ մարդկանց ճանաչո՞ւմ են։ Բագրատյանին՝ հա, Փաշինյանը խոսում ա տելեվիզրով, ճանաչում են»։
Հարցին, թե՝ դու քո ասածներից ո՞ւմ կընտրես նախագահ՝ Վաղինակ Շուշանյանը պատասխանեց. «Ոչ մեկին»։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ «Արմենպրեսի»/Գեւորգ Պերկուպերկյան