Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մարզպետ Մ.-ի կողմից դանակահարվելուց հետո ինչո՞ւ է ինքնասպանության փորձ ձեւացրել

Նոյեմբեր 24,2015 12:12

Նոյեմբերի 21-ին Բերդի տարածաշրջանի Տավուշ գյուղում տեղի է ունեցել դանակահարություն: Ըստ ոստիկանության հաղորդագրության, այդ օրը, ժամը 20.45-ին ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի ծակած վերքով, անգիտակից վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 1977թ. ծնված Աշոտ Խ.-ն: Վերջինս ոստիկաններին ասել է, որ ինքն ինքնասպանություն գործելու նպատակով ժամը 19-ի սահմաններում, «Արդամ» հանդամասում կտրող-ծակող գործիքով հարվածել է իր որովայնին: Ոստիկանները չեն հավատել նրա պատմածին եւ պարզել են, որ նշված հանդամասում վիճաբանության ժամանակ Աշոտին դանակահարել է 1994թ. ծնված Մարզպետ Մ.-ն:

Տավուշի մարզի իրավապահներից տեղեկացանք, որ վիճաբանությունը ծագել է չնչին առիթից: Տավուշ գյուղի բնակիչ Աշոտ Խ.-ն Բերդ քաղաքի մի քանի բնակչի ասել է, որ իր ֆերմայից գյուղատնտեսական գործիքներ են գողացել, կասկածելով, որ վերջիններս կարող են մասնակից լինել գողությանը: Վեճի մասնակիցները եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում: Դանակահարվածը ասել է, որ փորձել է ինքնասպան լինել, որովհետեւ չի ցանկացել ոստիկաններին բացահայտել եղելությունը, «ծակվել»

Տավուշի մարզի դատախազությունից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածով(«Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»),կատարվում է քննություն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30