Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Ես գիտեմ, թե ինչու է Սերժ Սարգսյանն այս ամենը նախաձեռնել». «168 ժամ»

Նոյեմբեր 24,2015 12:04

«168 ժամի» զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

-Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել է Ռոբերտ Քոչարյանի վերադարձի ճանապարհը փակելու համար։

– Ինչ-որ եզրակացություններ են՝ իրենց մեջ որևէ հիմք չունենալով։ Ես գիտեմ, թե ինչու է Սերժ Սարգսյանն այս ամենը նախաձեռնել։ Մենք երկար ժամանակ սրա մասին խոսում ենք, և հենց դրա հիման վրա է նաև մեր «այո»-ն, այն պատճառով, որ, ըստ էության, հասկացել ենք, որ այսպես շարունակել հնարավոր չէ։

Հիմնական խնդիրը դա է, որ կա համակարգային ճգնաժամ, որն իրականում օբյեկտիվորեն գոյություն ունի, ինչը ենթադրում է, որ այս համակարգով շարունակել հնարավոր չէ, երկիրը չի կարող զարգանալ այսպես, որովհետև հարափոփոխ նախագահները չեն կարողանում նոր որակ հաղորդել երկրի զարգացմանը, որովհետև ինքը՝ համակարգը, կաշկանդում է

անգամ լավագույն անձի կողմից որևէ լուրջ, թռիչքային զարգացում ապահովելը երկրի համար, իսկ դա այսօր ՀՀ-ի համար ամենագլխավոր հարցերից մեկն է, որովհետև մենք բոլոր ոլորտներում, եթե չասեմ՝ ունենք հետընթաց, ապա հաստատ տեղապտույտի մեջ ենք, և առնվազն հարևան երկրի հետ, որի հետ ունենք շատ լուրջ խնդիր և պատերազմական վիճակում ենք հայտնվում, նրանից հետ ենք ընկնում։

Եվ մեզ պետք է նոր շունչ, նոր որակ նույն իշխանությունների ձևավորման և գործունեության առումով։ Եվ ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը դա լավ հասկանում է և, բացի դրանից՝ ակնհայտ է, որ նաև նոր եկող չորրորդ նախագանն էլ այս իրավիճակը չի կարող փոխել՝ կլինի նույնը, ինչ եղել է, որովհետև չկա որևէ երաշխիք, որ այս համակարգում ղեկավարման նույն ձևը չի շարունակվի։

– Փաստորեն, Քոչարյա՞նը չի հասկանում, եթե սուր քննադատության է ենթարկում այս փոփոխությունները։

– Չէ, Քոչարյանը շատ լավ հասկանում է, երևի շատերից ավելի լավ, պարզապես մի բանն է ինձ զարմացնում, որ շարունակաբար պարոն Քոչարյանը պնդում է, որ խոսքը գնում է միակուսակցական համակարգ ձևավորելու մասին։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30