Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շիրակ Թորոսյան. «Մենք բավականին լուրջ ձեռքբերումներ ունենք՝ արտաքին քաղաքականության ձեւաչափերում». «Ժողովուրդ»

Նոյեմբեր 24,2015 11:43

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ԵԽԽՎ ընդունած հակահայկական զեկույցների ընդունումը չի նշանակում, որ մենք ԼՂՀ-ն սկուտեղով մատուցելու ենք Ադրբեջանին։

– Պարոն Թորոսյան, ԵԽԽՎ հայկական պատվիրակությանն արդեն մի քանի անգամ է չի հաջողվում եվրոպացի պատգամավորների հետ «բանակցել», որպեսզի նրանք չտրվեն ադրբեջանական լոբբինգին ու հակահայկական զեկույցներին կողմ քվեարկեն։ Ինչի՞ արդյունք է սա, ինչո՞ւ է հայկական պատվիրակությունը նման «կարգավիճակում» հայտնվել, ի՞նչն է այս ձախողումների պատճառը։

– Ձեր հարցը հոռետեսական հիմքով է, արտաքին քաղաքականությունը հարահոս, դինամիկ գործողությունների գործընթաց է, որն իրականացվում է։ Արտաքին հարաբերությունները, կարելի է ասել, բարձրագույն ոլորտն է պետական կառավարման համակարգում, քանի որ գործ ունես բազմաթիվ շահերի հետ, շահերի բախումների հետ, միջազգային հանրության ու տարբեր պետությունների հետ, ինչպես նաեւ տարածաշրջանում առկա տարբեր խնդիրների հետ։ Ու այս առումով մենք շատ անելիք ունենք, շատ մեծ բան արվում է, բայց լինում են նաեւ նման դեպքեր՝ ԵԽԽՎ-ի պարագայում արդեն այո ունենք, երկրորդ դեպքը, երբ առաջարկվում է հակահայկական զեկույց։ Դրա խնդիրները, պատճառները շատ են, որոնք կարող ենք թվարկել՝ խավիարային դիվանագիտությունը, մեծ տերությունների շահերի բախում, կարծում եմ՝ նաեւ այդ ամենում անելիք ունի նաեւ մեր ԵԽԽՎ պատվիրակությունը, անելիք ունի մեր արտաքին գործերի նախարարությունը, անելիք ունի խորհրդարանը՝ մենք բոլորս, որպեսզի ստեղծված նման իրավիճակներում կարողանանք այդ խնդիրները շտկել։ Իսկ այլ առումներով մենք բավականին լուրջ ձեռքբերումներ ունենք՝ արտաքին քաղաքականության ձեւաչափերում, միջխորհրդարանական կառույցներում ու չէի ցանկանա հոռետեսական ձեւով մոտենալ այդ ամենին, փաստն այն է, որ ադրբեջանցիներին հաջողվել է ԵԽԽՎ-ում այդ զեկույցներն առաջարկել ու անցկացնել, ամեն դեպքում կարծում եմ՝ այդ ամենից պետք չէ ողբերգություն սարքել, որովհետեւ ԵԽԽՎ-ի որոշումներն ավելի շատ հանրության համար են, ավելի շատ ֆոն ստեղծելու նպատակով, որեւէ գործնական, պրակտիկ նշանակություն չունեն, բայց դա չի նշանակում, որ մենք չենք պայքարելու, որպեսզի ԵԽԽՎ-ում նման միջադեպեր տեղի չունենան։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30