Ընդդիմությունը պնդում է, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների կողմնակից չկա, բոլորը «ոչ» են ասում այդ փոփոխություններին, իշխանությանը պնդում է, որ «այո»-ի կողմնակիցները շատ են։ Այսօր արդեն 12-րդ օրն է՝ ընթանում է «Այո եւ ոչ» ռեալիթի շոուն, որի մասնակիցներից ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը երեկ պատասխանել է հարցերին։
– Դուք մի քանի բնակավայրերում եք եղել, ո՞րն է ձեզ վրա ավելի ճնշող տպավորություն թողել, որտե՞ղ է ամենավատ վիճակը։
– Ամենածանր բարոյահոգեբանական ազդեցությունը ինձ վրա թողեց Շիրակի մարզը, այստեղ արտագաղթը ահռելի չափերի է հասնում, մենք տեսանք բնակավայրեր, որտեղ բնակիչների մեծ մասը արտագաղթել են կամ տղամարդիկ արտագնա աշխատանքի են մեկնել։ Բայց սա երեւի նաեւ հոգեբանական կամ պատմական բացատրությունը ունի, աղետ տեսած մարդիկ տարիների ընթացքում ավելի զգայուն են դարձել եւ իրենց ակնկալիքները պետությունից շատ ավելին են։
– Որպես ՀՀԿ-ի ներկայացուցիչ, նաեւ՝ այդտեղ գտնվող ՀՀԿ-ականները, մեղավորություն չե՞ք զգում։
Կարդացեք նաև
– Մեղավորության կամ անմեղության խնդիր չէ։ Կոնկրետ Շիրակի մարզում մարդիկ ավելի ըմբոստ են, ավելի սկզբունքային։ Իսկ սոցիալապես ավելի վատ վիճակում գտնվողներն էլ մի տեսակ կոտրված են. պատասխանատվության խնդիր, իհարկե, իշխանությունն ունի, բայց կարծում եմ, այստեղ ավելի մեծ դերակատարություն ունի ե՛ւ երկրաշարժը, ե՛ւ ետերկրաշարժյան շրջանը։ Սա ազդել է բնակիչների հոգեբանության վրա եւ լուրջ հետքեր է թողել։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում