Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, որ պաշտոնապես արձանագրվում է աղքատության միանգամից 2 տոկոս նվազում կասկածելի է. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 24,2015 11:17
axqat

Այն, որ 2014 թ. Հայաստանում աղքատությունը կարող էր եւ չխորանալ, այսինքն, աղքատների թիվը կարող էր եւ չաճել, գուցե սպասելի էր։ Սպասելի կլիներ նաեւ, եթե ԱՎԾ-ի ուսումնասիրությունները ցույց տային, որ աղքատների թիվը փոքր-ինչ նվազել ֊է, ասենք 0.5-1 տոկոսով։ Բայց այն, որ պաշտոնապես արձանագրվում է աղքատության միանգամից 2 տոկոս նվազում, ճիշտն ասած, կասկածելի է։

Խնդիրն այն է, որ ըստ որոշ ուսումնասիրությունների, Հայաստանում տնտեսական աճի մեկ տոկոսը հանգեցնում է աղքատության 0.3-0.4 տոկոս անկման։ Անցած տարի Հայաստանում գրանցվել է 3.4 տոկոս տնտեսական աճ։ Այս հաշվարկի դեպքում նույնիսկ լավագույն սցենարով աղքատությունը կկրճատվեր 1.4 տոկոսով։ Առավելագույնը։

Որպես օրինակ նշենք, որ 2013 թվականին 2012-ի համեմատ արձանագրվել էր տնտեսական 3.5 տոկոս աճ, սակայն աղքատությունը նվազել էր ընդամենը 0.4 տոկոսով։ 2014-ին տնտեսական աճը եղել է ավելի քիչ, սակայն աղքատության նվազման տեմպը աճել է 5 անգամ։ Սա արդեն իսկ կասկածելի է։

Բացի դրանից, կասկածելի են կլոր թվերը։ 2013 թվականին աղքատությանը եղել է ուղիղ 32 տոկոս, 2014 թվականին նվազել է ուղիղ 2 տոկոսով եւ կազմել ուղիղ 30 տոկոս։ Վիճակագրական հետազոտությունների արդյունքում նման կլոր թվեր հազվադեպ կարող են ստացվել, եթե չասենք, որ նման, հավանականությունը հավասար է զրոյի։ Բայց մեր ԱՎԾ-ին դա հաջողվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30