Անշուշտ, համաձայն ենք այն մարդկանց հետ, որ ասում են, թե ԵԽԽՎ պատվիրակության կազմը պետք է փոխել։ Այդ պատվիրակության կազմում շուստրիներ եւ ռուսալեզներ չպետք է լինեն։ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին նրանց պիտանելիության ժամկետն ավարտվել է։ Եվ հիմա այդ պատվիրակության կազմում պետք է մարդիկ ընդգրկվեն, ովքեր հասկանում են, որ ԵԽԽՎ վատ զեկույցների գլուխը սեպտեմբերի 3-ի՝ մեր որոշման տակ է թաղված։ Մարդիկ, ովքեր սա չեն հասկանում կամ ցույց են տալիս, թե չեն հասկանում, ստիպված կլինեն ամեն վատ զեկույցի հետ կոկորդիլոսի արցունքներ թափել ու չոք տփել, թե տեսա՞ր ինչ եղավ։
Մինչեւ հայտնի սեպտեմբերի 3-ը, եթե հիշողություններս լարենք, ԵՄ-ն եւ ԵԽԽՎ-ն լավ զեկույցներ էին գրում մեր մասին։ Այն ժամանակ փող չէինք տալիս, չէ՞։ Ուրեմն ճիշտ չէ այսօր հայտարարելը, որ Հայաստանի պատվիրակությունը, ԵԽԽՎ-ում թղթի շերեփով նստած՝ կռիվ է տալիս Ադրբեջանի նավթադոլարների դեմ։ Մի քիչ պետք է համեստ լինել եւ տղամարդ. մտել ես խաղի մեջ, ուրեմն՝ խաղա։
Քանի կա ու կպահպանվի ԵՄ-Ռուսաստան հակամարտությունը, Ռուսաստանի ստրատեգիական դաշնակից Հայաստանի համար հեշտ չի լինի։ Սա ճանապարհ է, որ մենք ընտրել ենք ու պարտավոր ենք լինել մեր ընտրության տերը։ ԵՏՄ 170 միլիոնանոց շուկա էինք ուզում, հարց չկա, տվել են, սերտ կապեր Ղազախստանի եւ Ղրղզստանի հե՞տ, դարձյալ հարց չկա, լավ դիրքեր ԵՏՄ-ո՞ւմ, վարչապետի պաշտոն, խնդրեմ… Բա էլ Եվրոպայից ի՞նչ ենք ուզում՝ հակաադրբեջանական զեկո՞ւյց:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում