Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ջուրը, որ լցնում են իշխանությունն ու ընդդիմությունը. «Ժամանակ»

Նոյեմբեր 24,2015 10:55

Սահմանադրական փոփոխությունների գործընթացում երևի թե ամենաարդյունավետ իրողությունը դառնում է «Այո»-ի և «Ոչ»-ի ռեալիթի շոուն: Արդյունավետ, իհարկե, ոչ սահմանադրական փոփոխություններում հասարակության այս կամ այն կողմնորոշման տեսանկյունից, այլ որովհետեւ այդ ռեալիթի շոուն բավական մոտիկից, այսպես ասած օնլայն ռեժիմով ի ցույց է դնում Հայաստանի հասարակական և քաղաքական կյանքի կտրվածությունը, այն մեծ անջրպետը, որ առկա է Հայաստանում շարքային քաղաքացիների առօրյա կյանքի, նրանց հուզող խնդիրների, նրանց հոգսերի ու պատկերացումների և քաղաքական կյանքի մասնակիցների ու դերակատարների միջև:

Եվ այս տեսանկյունից, այս անջրպետի, ըստ էության օնլայն լուսաբանումը երևի թե առավել ակնհայտ է ի ցույց դնում այդ իրողությունը: Այս կտրվածությունը բխում է իշխանության շահերից, քանի որ առաջացած անջրպետն ըստ էության կատարում է ամրոցների շուրջը փորված այն վիհի դերը, որը պաշարման դեպքում լցվում է ջրով: Տվյալ պարագայում իշխանություններն այդ անջրպետը լցնում են ջրով, որպիսին կարող են դիտվել իշխանության ելույթները տարբեր խնդիրների ու հեռանկարների, մարտահրավերների, սպառնալիքների վերաբերյալ: Դրանք ջուր են ամբողջությամբ, որ լցնում են ամրոցի ու հասարակության միջև եղած վիհը: Եվ այստեղ արդեն ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքան կարող է դիմանալ իշխանությունն այդ պաշարման մեջ:

Այսինքն, ըստ էության ճնշումն արդեն գալիս է ոչ թե հասարակությունից, այլ պարզապես ժամանակից, և, եթե իշխանությունը գտավ ժամանակի մեջ պաշարմանը դիմանալու ռեսուրս, այդ պաշարումը կձգվի անվերջ: Առայժմ իշխանությունն այդ ռեսուրսը գտնում է, իհարկե այլ հարց է, որ գտնում է պետության թուլացման, արտաքին պարտքի բեռի ավելացման, ինքնիշխանության կորստի տեսքով, բայց գտնում է: Առավել քան տարօրինակ է այն, որ իշխանական ամրոցի և հասարակության միջև առկա վիհն ըստ էության ջրով է լցնում նաև ընդդիմությունը:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30