Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լիլիթ Պիպոյան. «Ինչքան փորձում եմ կարդալ կամ այդ վեճերից հասկանալ, չեմ կարողանում, չեմ յուրացնում». «Հրապարակ»

Նոյեմբեր 24,2015 10:44

Այս ընթացքում մտավորականների 2 խորհուրդ ձեւավորվեց, որոնք սահմանադրական հանրաքվեին դեմ հանդես եկան, թե որքանով նրանց ձայնը լսելի եղավ ու տեղ հասավ, Լիլիթ Պիպոյանի կարծիքով, այդ մարդկանց ձայնն առանձնապես տեղ չի հասնում, մարդիկ էլ չեն ընկալում, ականջ չեն դնում. «Մի կողմից ամորֆ վիճակ է, մյուս կողմից էլ այդ բացատրությունները շատ անհասկանալի են, այդ մի շարք վեճերը, բանավեճերը, որ կան հեռուստաալիքներով, անհասկանալի են, հստակ, պարզ կերպով չի ասվում։ Ես նույնիսկ գտնում եմ, որ այդ խնդիրը հանրաքվեի դնելն էլ է սխալ, որովհետեւ դա հանրաքվեով որոշվող բան չէ, որովհետեւ ժողովուրդն ի վիճակի չէ եւ չի կարողանում ընկալել ամբողջ նրբությամբ ու խորությամբ բոլոր պարագաները։

Դա պետք է անեն բարձր պրոֆեսիոնալները, որոնք ամեն ինչ շատ լավ գիտեն եւ տնտեսության, եւ քաղաքականության, եւ անվտանգության առումով։ Ես, լինելով մտավորական, գոնե մտավոր աշխատանքով զբաղվող մարդ, ինչքան փորձում եմ կարդալ կամ այդ վեճերից հասկանալ, չեմ կարողանում, չեմ յուրացնում, որովհետեւ դա այնպիսի բան է, որի հետեւանքները, գործելու ձեւը, ճանապարհները դժվար է պատկերացնել, եթե դու պրոֆեսիոնալ չես, եթե չգիտես ինչ-որ երկրների փորձ։ Դրա համար չեմ զարմանում, որ մարդիկ անտեղյակ են»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30