Հայաստանցի ծանրորդ Վանիկ Ավետիսյանը Հյուսթոնում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում հանդես գալով 69 կգ քաշային կարգում՝ գրավեց 12-րդ տեղը: Հայ մարզիկը երկամարտում ցույց տվեց 317 կիլոգրամ արդյունք. պոկումում՝ 140 կգ, հրումում՝ 177 կգ:
Այս գիշեր պայքարի մեջ ներգրավվելու են մեդալի մեր գլխավոր հավակնորդներից 77 կգ քաշայիններ Տիգրան Մարտիրոսյանը եւ Անդրանիկ Կարապետյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armnoc.am-ի