Հյուսթոնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում հայաստանցի ծանրորդ Իզաբելլա Յայլյանը երեկ հանդես գալով 58 կգ քաշային կարգի «B» խմբում՝ պոկում վարժությունում ցույց տվեց 89 կիլոգրամ, հրումում՝ 112 կգ, ինչը երկամարտում կազմեց 201 կիլոգրամ: Ուժեղագույնների «A» խմբի մասնակիցների մրցելույթների ավարտից հետո հայտնի դարձավ, որ Իզաբելլան ընդհանուր պայքարում ցույց է տվել 15-րդ ցուցանիշը եւ վարկանիշային կարեւոր միավորներ բերել Հայաստանի կանանց հավաքականի հաշվարկին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armnoc.am-ի