Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարմիր քարտը» կարող էր ընդհանրապես ժամանակ չտալ պետական կառույցներին» (Տեսանյութ)

Նոյեմբեր 24,2015 00:07

«Մենք դեռ շատ բարեխիղճ ենք, երբ տալիս ենք այդ 1 շաբաթ ժամանակը»,- նոյեմբերի 23-ին «Կարմիր քարտի» բողոքի ակցիայից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Փայլակ Թեւանյանը:

Հիշեցնենք՝  բողոքի ակցիայի ընթացքում «Կարմիր քարտ» նախաձեռնությունը նամակներ փոխանցեց ՀՀ կառավարությանը, Ազգային ժողովին եւ նախագահական նստավայր: Նախաձեռնությունը պահանջում է նվազեցնել էլեկտրաէներգիայի, շաքարավազի, գազի, ալյուրի եւ բենզինի սակագները:

MHM0100795-copy

Փայլակ Թեւանյանը նշեց, որ նախաձեռնությունը կարող էր պետական կառույցներին ընդհանրապես ժամանակ չտալ, ուղղակի քաղաքացիները դուրս գային փողոց եւ ասեին՝ վերջ, պետք է նվազի. «Բայց մենք բարեխիղճ գտնվեցինք եւ իրենց տալիս ենք 1 շաբաթ ժամանակ: Կառավարությունը իրավունք չունի, ասում է՝ 1 ամիս տվեք մեզ, ոչ թե մեկ շաբաթ: Ի՞նչ 1 ամսի մասին է խոսքը: Երբ որ, ասենք, ազգը թալանվում է արդեն մի քանի տասնյակ տարի, էլ ի՞նչ ժամանակի մասին է խոսքը: Այսքան ժամանակ լռում են, հենց ինչ-որ մեկը գալիս ասում է՝ գիտեք՝ ինչ, ինձ թալանում են, այդ ժամանակ իրենք պետք է սկսեն աշխատել, հա՞: Իրենց գրասենյակներում ինչի՞ համար են նստում, իրենց ինչի՞ համար ենք աշխատավարձ տալիս, որ իրենք գնան իրենց աշխատասենյակներում նստեն, դուրս գան, ասեն՝ չէ՛, գիտեք՝ ինչ, 1 ամիս ժամանակ: Չկա 1 ամիս ժամանակ, մենք իրենց 1 շաբաթ ժամանակ ենք տալիս»:

Հարցին, եթե այդ մեկ շաբաթվա ընթացքում պետական կառույցները չտեղավորվեն, ի՞նչ է անելու նախաձեռնությունը, նա պատասխանեց. «Դա արդեն իրենց խնդիրն է: Մենք սկսելու ենք իրականացնել քաղաքացիական անհնազանդություններ, սկսելու ենք փողոցներ փակելուց, մնացածը իրենց համար անակնկալ է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30