Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Կարմիր քարտ» քաղաքացիական նախաձեռնությունը նոյեմբերի 23-ին բողոքի ակցիա էր կազմակերպել, որի ընթացքում փոխանցեց ՀՀ կառավարությանը, Ազգային ժողովին եւ նախագահական նստավայր: Նախաձեռնությունը պահանջում է նվազեցնել էլեկտրաէներգիայի, շաքարավազի, գազի, ալյուրի եւ բենզինի սակագները:
Սակայն այդքանով ակցիան չավարտեց, նախաձեռնության անդամները Բաղրամյան պողոտայից իրազեկման երթ սկսեցին: Երթի ընթացքում անցորդներին տեղեկացնում էին, որ նամակներ են հանձնել պետական կառույցներին եւ նոյեմբերի 30-ին նրանց պատասխանն են պահանջելու:
Ակցիայի ընթացքում նախաձեռնության անդամները նստեցին Մաշտոցի պողոտայի հետիոտնային անցումներից մեկին, ոստիկանները նրանց ձեռքերից եւ ոտքերից բռնած հեռացրեցին անցումից: Երթը շարունակվեց, արդեն Օպերայի բակում նախաձեռնության անդամները սկսեցին վազել Հյուսիսային պողոտայի ուղղությամբ եւ նստեցին հետիոտնային անցումին: Ոստիկանները կրկին հեռացրեցին նրանց:
Կարդացեք նաև
Իրազեկման երթը շարունակվեց մինչեւ Հանրապետության հրապարակ, որտեղից էլ ակցիան սկսվել էր:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ