Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարմիր քարտը» իր նամակը փոխանցեց Ազգային ժողով. (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Նոյեմբեր 23,2015 23:07

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Կարմիր քարտ» քաղաքացիական նախաձեռնությունը նոյեմբերի 23-ին  բողոքի ակցիա էր կազմակերպել, որի ընթացքում պետք է նամակներ փոխանցեր ՀՀ կառավարությանը, Ազգային ժողովին եւ նախագահական նստավայր: Նախաձեռնությունը պահանջում է նվազեցնել էլեկտրաէներգիայի, շաքարավազի, գազի, ալյուրի եւ բենզինի սակագները:

Նախաձեռնության անդամները կառավարության շենքից շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա: Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում նրանք ոստիկանությանը հայտարարեցին, թե փողոցով են ցանկանում շարունակել ակցիան, սակայն ոստիկանությունը հայտարարեց, որ թույլ չի տալիս, ոստիկանների թիվը ավելացավ:

 

Նախաձեռնության անդամները ցանկացան անցնել մայթը, սակայն ոստիկանները պատ էին կազմել, սկզբից թույլ չէին տալիս նրանց անցնել, հրմշտոց սկսվեց, նախաձեռնության անդամները կարողացան անցնել մյուս մայթ, սակայն, անցնելով մայթը վերադարձան եւ շարունակեցին իրենց երթը մայթով:

 

Նրանք ոստիկանությանը ժամանակ տվեցին մինչեւ Բաղրամյան 26 հասնելը ներկայացնել իրավական հիմքեր, թե ինչու չեն թողնում մայթն անցնել:

MHM0100800-copy MHM0100801-copy MHM0100802-copy MHM0100803-copy MHM0100804-copy MHM0100805-copy

«Կարմիր քարտ» նախաձեռնությունը Ազգային ժողով հասավ 18:00-ից հետո, երբ աշխատանքային ժամն արդեն ավարտված էր, սակայն նախաձեռնության անդամները պնդում էին, որ իրենք պետք է իրենց նամակը փոխանցեն ԱԺ եւ կսպասեն մինչեւ աշխատանքային ժամի սկսվելը: Հայտարարությունից որոշ ժամանակ անց նրանց մոտեցավ Ազգային ժողովի աշխատակիցը: Նա ասաց, որ վաղն առավոտյան նամակը կփոխանցվի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30