Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմաստը չեմ տեսնում՝ ինչու արհեստականորեն պետք է ձգձգվեր». Ալումյանը՝ Բուդաղյանի բողոքի մասին. (Տեսանյութ)

Նոյեմբեր 23,2015 22:07

2013 թվականին  Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը հակված չէ չհավատալ Վերաքննիչ դատարանի նախագահող դատավոր Պապոյանի ասածներին:

Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանի բողոքի վերաբերյալ որոշումը չհրապարակվեց եւ  բողոքի քննությունը վերսկսվեց դատավորներից մեկի վատառողջ լինելու պատճառով:

«Խնդիր չունեմ նախագահող դատավոր պարոն Պապոյանի ասածները կասկածի տակ դնելու, իմաստը չեմ տեսնում, ինչու արհեստականորեն պետք է ձգձգվեր, ամեն ինչ արդեն ասվել է, ոչինչ չէր մնում դատական ակտը կայացնելու համար: Մնում է  ենթադրել, որ հենց այդպես էլ կա՝ դատավորը հիվանդ է, հաշվի առնելով, որ շատ առիթներ եմ ունեցել համոզվելու, որ տվյալ դատավորի ասածները սովորաբար համընկնում են իրականությանը»,- ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Արտակ Բեդաղյանը մեղավոր էր ճանաչվել առաջադրված մեղադրանքում, նրա նկատմամբ որպես պատիժ էր նշանակվել 120.000 դրամի չափով տուգանք, բայց  դատարանի մեկ այլ որոշմամբ Արտակ Բուդաղյանը համաներմամբ ազատվել էր  նշանակված պատիժը կրելուց:

Վերաքննիչ դատարանից Հայկ Ալումյանը պահանջում է բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և արդարացնել Արտակ Բուդաղյանին

Այս գործով ինչ ակնկալիքներ ունի վերաքննիչ դատարանից հարցին Հայկ Ալումյանն ասաց. «Վերաքննիչ դատարանի լիազորությունների շրջանակում գտնվող ցանկացած դատ, հաշվի առնելով Սուրիկ Խաչատրյանի առավելությունները,  չեմ բացառում ցանկացած դատական ակտ: Բայց ի սկզբանե  Արտակ Բուդաղյանի նկատմամբ արդարացման դատավճիռ պետք  կայացվեր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30