Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մեկ հակահայկական՝ Սարսանգի ջրամբարի զեկույցը ներառվեց ԵԽԽՎ օրակարգում

Նոյեմբեր 23,2015 19:40

Քիչ առաջ ավարտվեց ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովի նիստը Փարիզում: Քննարկվել է Սարսանգի ջրամբարի մասին զեկույցը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգ ընդունել-չընդունելու հարցը: Հայկական կողմը հանդես է եկել առաջարկով այս զեկույցը կասեցնել ու չընդունել օրակարգ, սակայն 9 «դեմ» և 16 «կողմ» ձայների հարաբերակցությամբ հայկական պատվիրակների առաջարկը մերժվել է:

Հիշեցնենք, որ սոցիալական հանձնաժողովում հայկական պատվիրակության կողմից ներկայացված են ՀՀԿ-ական Նաիրա Կարապետյանն ու ԲՀԿ-ական Վահան Բաբայանը:

Aravot.am-ի հետ զրույցում Վահան Բաբայանն տեղեկացրեց, որ թեև իրենց առաջարկին սկզբում հանձնաժողովի անդամները կողմ են արտահայտվել, սակայն քվեարկությունից հետո որոշվել է զեկույցը Վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկել: Մեր հարցին՝ հնարավոր չէ՞ր կանխել այս ևս մեկ հակահայկական զեկույցի՝ ԵԽԽՎ օրակարգ ներառումը, պարոն Բաբայանը պատասխանեց. «Մենք ամեն ինչ արեցինք, բայց թուրք-ադրբեջանական պատվիրակները մեզնից կշռով ավելին են: Տարատեսակ շահարկումներ լինում են, լինում են խոսակցություններ, բայց հաշվի առեք, որ մենք ընդամենը երկու պատվիրակով ենք ներկայացված հանձնաժողովում ընդդեմ Թուրքիայի ու Ադրբեջանի և իրենց  աջակցող պատվիրակների դիմաց, չնայած ունենք նաև մեզ աջակիցներ: Ինը հոգի հայկական կողմի առաջարկը պաշտպանեց, 16 հոգի դեմ եղավ»:

Հիշեցնենք, որ հայկական պատվիրակության  ներկայացուցիչները բազմիցս ահազանգել են, որ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի զեկուցող Միլիցա Մարկովիչը հանձնաժողովին ներկայացրել է, թե իբր Հայաստանը խոչընդոտում է իր այցին, և եթե ինքը մինչև հոկտեմբերի 31-ը չայցելի Հայաստան կամ Ղարաբաղ, ապա զեկույց կպատրաստի առանց այցելելու ՀՀ և Ղարաբաղ: Հայկական պատվիրակության անդամները և ղեկավարը հորդորել են Մարկովիչին պաշտոնական նամակ հղել ԼՂՀ իշխանություններին այցի վերաբերյալ, ինչին ի պատասխան զեկուցողը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ ԼՂՀ-ն չճանաչված հանրապետություն է, և ինքը նամակ չի գրի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Փուչիկը պայթել է այդդքան բան, այսօրվա իշխանությունների «լավ» աշխատանքի հետևանք։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30