Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ ճիշտը ո՞րն է». Վիճծառայության պետը՝ իրեն չհավատացողներին

Նոյեմբեր 23,2015 19:15

ԱԺ-ում քննարկվում է ՀՀ 2016-2018 թթ պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու հարցը, որը ներկայացրեց ՀՀ Վիճծառայության պետ Ստեփան Մնացականյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նրան հարցրեց, թե որքա՞ն է կազմում ներկայումս արտագաղթը եւ ՀՀ-ում փաստացի բնակվողների թիվը:

Ստեփան Մնացականյանն ասաց, որ անձնագրերի եւ վիզաների վարչությունը վարում է հասցեների, քաղաքացիության կարգավիճակի ռեգիստր, որը կապ չունի իրենց մեթոդաբանության հետ. «Մենք առաջնորդվում ենք միջազգային մեթոդաբանությամբ: Դա առկա եւ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշներն են: Առկան , երբ մարդահամարի ժամանակ են արձանագրում, դրանից հանում ենք ժամանակավոր ներկաներին, մինչեւ 1 տարի ժամկետով տվյալ բնակավայրում գտնվողներին, որոնք այլ բնակավայրից են, դրանց ավելացնում ենք բոլոր բացակայողներին՝ մինչեւ մեկ տարի ժամկետով եւ ստանում եք մշտական բնակվողների ցուցանիշը, որոնք հնարավոր է ոչ միայն ՀՀ քաղաքացիներ լինեն, այնտեղ կան ոչ ռեզիդենտներ»:

Ըստ այդ հաշվարկի, ստացել է Վիճծառայությունը 3 մլն 18 հազար մշտական բնակիչների թիվ որոնցից ՀՀ քաղաքացիներ են եղել 2 մլն 990 հազարը: Միգրացիայի ցուցանիշները 1 տարում 28 հազար 500 է:

Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ չի հավատում այդ թվերին:

Ստեփան Մնացականյանը հեգնեց, որ միշտ ասում են՝ գյուղապետերը նկարում են, ինչքան ասում ենք ՝տվեք էդ գյուղապետերի անունը՝ չեն տալիս. «Մենք չենք կարող առաջնորդվել այն թեզով, որ մարդիկ իրենց դռներին կողպեք են դնում այն պատճառով, որ բոլոր մարդիկ գող են: Այդպես պետություն չի լինում»:

Ըստ նրա, պետք է վստահություն ունենալ:

Հեղինե Բիշարյանին հետաքրքրում էր, թե ինչքան ընտրող ունենք: Ըստ Ստեփան Մնացականյանի ներկայացրած թվերի, մոտ 2 մլն 400 հազար: Ստեփան Մնացականյանն ասաց, որ չի ենթարկվի քաղաքական գործիչների այսպես ասած սադրանքներին. «Մարդիկ կան, հայտարարում են, թե ՀՆԱ-ն սխալ են հաշվում, հրապարակում են թվեր՝ գոյություն չունեցող: Ի՞նչ է նշանակում սխալ, իսկ ճիշտը ո՞րն է, մի հատ նայեք մեթոդաբանությունը: Փաստեր են պետք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30