Հեղինակավոր GEO ամսագրի դեկտեմբերյան համարի հիմնական թեման վերաբերում է Հայաստանին: Հայտնի լրագրող Դմիտրի Գուբինը «Հայաստան. ապագայի դասեր» խորագիրը կրող հոդվածում պատմում է Հայաստան կատարած ճանապարհորդությունից իր տպավորությունների մասին՝ շեշտը հատկապես դնելով Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերի եւ առկա կրթական ներուժի վրա:
«Դասական Հայաստանը, ինչպես գրում էր Օսիպ Մանդելշտամը, քարե տանիքներով եկեղեցիների եւ «խռպոտ օքրայի» գույնի լեռների երկիրը, անսպասելիորեն դառնում է …. դպրոցների երկիր: Ի՞նչ են այնտեղ սովորեցնում: Ապագան», գրում է հեղինակը:
Հրապարկման մեջ նա մասնավորապես անդրադառնում է UWC Դիլիջան քոլեջին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին՝ եզրակացնելով, որ «Հայաստանը մեզ կզարմացնի 25 տարի հետո»:
Ռուսաստանցի լրագրողների այցը կազմակերպվել էր «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից, որի ընթացքում նրանք ծանոթացել էին Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին, ինչպես նաեւ հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին:
Կարդացեք նաև
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDEA) հանրային կապերի բաժին