Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները կդառնա՞ն Հայաստանի խորհրդարանի պատգամավոր

Նոյեմբեր 23,2015 17:22

Տավուշի սահմանագոտու գյուղերում՝ Իջեւանի տարածաշրջանի Սարիգյուղ, Ներքին Ծաղկավան, Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեպար, Բաղանիս, Բերդավան համայնքներում ապրում են ազգությամբ ադրբեջանցի կամ հայ-ադրբեջանական ամուսնություններից ծնված անձինք: Նրանք հիմնականում հայկական ազգանուններ են կրում: Հայաստանի այլ համայնքներում եւս կան ազգությամբ ադրբեջանցիներ:

Սահմանադրության նախագծի 4-րդ գլխի 89 հոդվածի 2-րդ կետով նշված է «Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին»:

Հավելենք, որ 1919թ. հունիսի 21-23-ը կայացած Հայաստանի առաջին Հանրապետության խորհրդարանի ընտրությունների արդյունքում օրենսդիր մարմնի 80 անդամներից 2-ը թուրք-թաթար (ադրբեջանցի)էին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30