Քիչ առաջ կառավարության շրջակայքից մեկնարկեց «Կարմիր քարտ» նախաձեռնության երթը: Նախաձեռնության անդամ Վարազդատ Բարսեղյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, որ նախաձեռնությունը փաստեր ունի, որոնք երթի ընթացքում հանձնելու է ՀՀ կառավարությանը, Ազգային ժողովին եւ նախագահի նստավայր, բոլոր փաստերը երթից հետո հրապարակելու են:
Քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները իշխանություններից պահանջում են նվազեցնել էլեկտրաէներգիայի, շաքարավազի, գազի, ալյուրի եւ բենզինի սակագները:
«Մենք մեր պահանջը հիմնավորում ենք շրջապատող երկրների հետ համեմատելով. Անհամեմատ գները թանկ են: Հիմնավորում ենք նաեւ, որ ապրանքը ներկրվում է Հայաստան, ինչքան ծախս է կատարվում տվյալ ապրանքների համար եւ ինչքան պետք է լինի: Տվյալ ապրանքներից գերշահույթ են ստանում, այսինքն՝ շատ թանկ են վաճառում: Այդ բոլոր հաշվարկները մասնագետների կողմից ունենք»,- ասաց Վարազդատ Բաղդասարյանը:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ