Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Յունիբանկը սկսում է «Ժողովրդական բանկ» նոր հեռուստածրագիրը

Նոյեմբեր 23,2015 16:20

Յունիբանկը ձեռնամուխ է եղել «Ժողովրդական բանկ» նոր հեռուստածրագրի պատրաստմանը, որն ուղղված է բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմանը և հաճախորդներին բանկային ծառայությունների մանրամասն ներկայացմանը: Յուրաքանչյուր հաղորդման համար անցկացված հանրային հարցումները կօգնեն հասկանալ մեր բնակչության իրազեկվածության մակարդակն այս կամ այն բանկային ծառայության նկատմամբ, իսկ բանկի մասնագետները կպարզաբանեն թե ինչպես ճիշտ օգտվել այդ ծառայություններից, գրագետ կառավարել փողը, պլանավորել ծախսերը և խնայողություններ անել: Որքան տեղեկացված լինի հաճախորդը, այնքան հնարավոր է արագ հասնել փոխըմբռնման, ինչը փոխշահավետ է և’ հաճախորդի, և’ բանկի համար:

Ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված քայլերը համահունչ են Յունիբանկի` որպես ժողովրդական բանկ զարգանալու ռազմավարությանը: Հիշեցնենք, որ այժմ Յունիբանկն իրականացնում է բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայի միջոցով` հնարավորություն տալով հասարակությանը դառնալու բանկի բաժնետեր:

«Ժողովրդական բանկ» ծրագիրը «Կենտրոն» հեռուստաալիքով եթեր է հեռարձակվելու երկուշաբթի օրերին` ժամը 22:15-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30