Նոյեմբերի 21-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հարթաշեն գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված Անդրեյ Սահակյանը փայտը ավտոմեքենայի մեջ լցնելու ժամանակ, ավտոմեքենայում գտնվող զենքի պատահական կրակոցից, մահացել է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15-ի սահմաններում, Անդրեյ Սահակյանը հոր՝ 1963 թ. ծնված Մայիս Սահակյանի հետ Հարթաշեն գյուղի «Հին Կյորու» կոչվող տարածքում գտնվող իրենց այգու չոր ծառերը հատելու, իր «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում վառելափայտի մի մասը բարձելու և այգուց դուրս բեռնաթափելու ընթացքում, բեռնախցիկում գտնվող, իր կողմից ապօրինի պահվող, փամփուշտով լիցքավորված «ԻԺ-17» տիպի մեկփողանի 16 մմ տ/չ որսորդական ողորկափող հրացանը, ձգանը վառելափայտին դիպչելու հետևանքով, կրակոց է արձակվել և դիպել իրեն, ինչի հետևանքով մահացել է:
Նշանակվել են փորձաքննություններ:
Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանություն