Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, որ գերմանական «Die Welt» թերթի լրագրողն ընդգրկվելու է ԱԳՆ «սեւ ցուցակում»: Այս տեղեկությունը փոխանցել է «Azernews»-ը:
Ըստ Հաջիեւի՝ պատճառն այն է, որ լրագրող Էլինա Էնրենռեյխն «առանց Ադրբեջանի թույլտվության» այցելել է Լեռնային Ղարաբաղ եւ հոդված է հրապարակել: Նշված է, որ լրագրողի այցին օժանդակել է Gebeko ընկերությունը:
Հիքմեթ Հաջիեւը նաեւ նշել է, որ Գերմանիայում Ադրբեջանի դեսպանատունը «Die Welt»-ի խմբագրակազմին կտեղեկացնի լրագրողի՝ «սեւ ցուցակում» ընդգրկվելու մասին, ինչպես նաեւ հետաքննություն կանցկացնի ֆինանսավորման մասով:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ