Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն հորդորում է միջոցներ ձեռնարկել Արթուր Բաղդասարյանի մատնանշած կազմակերպությունները բացահայտելու եւ պատժելու համար

Նոյեմբեր 23,2015 15:08

2015թ նոյեմբերի 22-ին «Արմենիա» հեռուստատեսության Ռ-Էվոլյուցիա հաղորդման ընթացքում «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, հաղորման 8.21-8.29 վրկ  հայտարարեց, որ «Վերածնունդ» միավորման մաս կազմող կազմակերպությունների մի մասը ունեն համապատասխանաբար 3, 100 եւ 1000 անդամ:

Համաձայն «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 5 հոդվածի 1 կետի. «Պետական գրանցման պահին կուսակցությունը պարտավոր է ունենալ ոչ պակաս, քան 200 անդամ: Պետական գրանցման պահին կուսակցությունը պարտավոր է ունենալ տարածքային ստորաբաժանումներ Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/3-ում, ներառյալ` Երևանում: Կուսակցությունն իրավունք ունի սույն օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված կարգով ստեղծել կառուցվածքային ստորաբաժանումներ:

11. Պետական գրանցման պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո, կուսակցությունը պետք է ունենա ոչ պակաս, քան 2000 անդամ, ընդ որում, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում ոչ պակաս, քան 100 անդամ, և տարածքային ստորաբաժանումներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, ներառյալ` Երևան քաղաքում, որիմասին գրավոր տեղեկացնում է պետական լիազորված մարմնին»:

Ստացվում է, որ գործող իրավական դաշտը սահմանում է կուսակցությունների անդամների նվազագույն թիվը՝ 2000 անդամ իսկ Արթուր Բաղդասարյանը, զանգվածային լրատվության միջոց հանդիսացող «Արմենիա» հեռուստատեսության եթերից, հայտարարում է, որ գիտի 3, 100 եւ 1000 անդամներից բաղկացած կազմակերպություններ: Նման հայտարարություն անելով, Արթուր Բաղդասարյանը մատնանշում է, որ խախտվել է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքն իսկ ինքը տիրապետում է այն խախտողների մասին տեղեկատվությանը:

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն, դատապարտելով ցանկացած օրենքի, ցանկացած  խախտում, ՀՀ համապատասխան մարմիններին հորդորում է միջոցներ ձեռնարկել, Արթուր Բաղդասարյանի կողմից մատնանշած կազմակերպությունները բացահայտելու եւ նրանց նկատմամբ, օրենքով սահմանված պատժամիջոցներ կիրառելու համար:

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ

Լուսանկարը՝  R-Էվոլյուցիա հաղորդման ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30