Այն բանից հետո, երբ երեկ Հյուսթոնում ծանրամարտի աշխարհի առաջնության կանանց մրցապայքարում 53 կգ քաշային կարգում իրենց հարաբերությունները պարզեցին նաեւ ուժեղագույնների խմբում ընդգրկված մարզուհիները, նախորդ օրը «B» խմբում հանդես եկած Աննա Գովելյանը ամփոփիչ աղյուսակում երկամարտում ցույց տված 170 կգ արդյունքով 39 մասնակիցների մեջ հանգրվանեց 28-րդ հորիզոնականում:
Այս գիշեր մրցահարթակ են մտնելու Իզաբելլա Յայլյանը՝ 58 կգ եւ Վանիկ Ավետիսյանը՝ 69 կգ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armnoc.am-ի