Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը բարկացավ փոխնախարարի վրա՝ ուշանալու համար (Տեսանյութ)

Նոյեմբեր 23,2015 14:12

ԱԺ-ում կառավարության հրավիրած արտահերթ նիստում քննարկվեց Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց վարձատրության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիշեցնենք, որ այդ հարցը վերաբերում էր դատախազության աշխատողների աշխատավարձը բարձրացնելուն: Հիմնական զեկուցողը արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանն էր, որը դահլիճում չէր:

Գալուստ Սահակյանը աջուձախ էր նայում, փնտրում Արսեն Մկրտչյանին. «Դահլիճում չի՞:Չե՞ք կարողանում գտնել՝ գալու է, չի գալու, որտե՞ղ եք: Սա էլ է հարգանքի պրոցես, ո՞նց կարելի է զեկուցող լինել ու ուշանալ՝ պատգամավորները նստեն ու սպասեն»:

Գալուստ Սահակյանը բարկացել եւ հոնքերը հավաքել էր: Արսեն Մկրտչյանը ներողություն խնդրեց. «Ներողություն, մեծարգո նախագահ, վաղուց էի ներկա ԱԺ-ում»:

Չիմանալով, թե օրակարգի որ հարցն է հայտարարել Գալուստ Սահակյանը եւ որ նախագիծը պետք է զեկուցի, Արսեն Մկրտչյանը սկսեց ներկայացնել Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում էր 2-ով ավելացնել դատավորների թիվը դատարաններում՝ հաշվի առնելով նրանց ծանրաբեռնվածությունը:

Ուշագրավ է, որ ոչ ԱԺ նախագահը, ոչ դահլիճում որեւէ պատգամավոր չնկատեց տարբերությունը այդ երկու օրինագծերի եւ փոխնախարարին չընդհատեցին:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն առաջարկել է նախատեսված թվից դատավորների թիվը մեկով կրճատել, որպեսզի փուլային անցում կատարվի. «Գուցե գործերի քանակը նվազի, էլ կարիքը չլինի, կամ այնքան ավելանան, որ 3-ական ավելացնեն թիվը»:

Կառավարությունն այս առաջարկը մերժեց՝ ասելով, որ դա անհրաժեշտ նվազագույնն է եւ պետք է ավելացնեն հենց 2-ով:

Հովհաննես Մարգարյանն էլ ասաց, որ իրենք կողմ չեն քվեարկի, քանի որ կառավարութունն  ասում է՝ բյուջեում փող չկա, տնտեսական, սոցիալական խնդիրներ կան ու 2-ով ավելացնում է դատավորների թիվը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30