Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Սխալվում են ու հիվանդ երիտասարդին են զորակոչում. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը`նման դեպքերի մասին

Նոյեմբեր 23,2015 13:57

«Սխալվելը բոլոր դեպքերում բացառված չէ: Այդ պարագայում կրկնակի բուժզննում է տարվում, եթե անհրաժեշտ է՝ բուժում են, եթե պիտանի չէ՝ զորացրում են»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանն՝ անդրադառնալով ծառայության համար ոչ պիտանի երիտասարդներին զորակոչելու դեպքերին:

Նա խնդիր չի համարում, որ երբեմն բանակ են զորակոչվում հիվանդ երիտասարդներ: «Փառք աստծո, այդ պարագայում մահացության դեպքեր չունենք»,-ասաց նա՝ հավելելով, որ բուժսպասարկման տեսանկյունից ամենից վերահսկելին բանակն է:

Անդրադառնալով ծառայության ընթացքում հիվանդությունների ձեռք բերման դեպքերին էլ, Մովսես Հակոբյանը հավաստիացրեց, որ նրանց բուժօգնությունը պատշաճ իրականացվում է: Նա միանշանակ հայտարարեց, որ բուժսպասարկման վիճակը բանակում բարձր մակարդակի վրա է. «Որևէ մի տեղ նման բուժապահովում չկա, ինչպես բանակում: Մի հատ 10 – 15 տարվա հետ համեմատեք, տեսեք, որ նվազել է: Այնպիսի վիճակ է, որ հիվանդությունների պատճառով կորուստներ չունենք: Բայց եթե զինվորը հիվանդանում է, բուժում ենք, նոր զորացրում բանակից»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30