Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանը ՀՀԿ-ականներին նոյեմբերի 27-ի ցույցին հրավիրեց

Նոյեմբեր 23,2015 13:47

Ըստ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանի, գործող Սահմանադրությունը պետք է երաշխավորեր իրավունքի գերակայությունը ու թեեւ ունենք բավականին հաջողություններ, բայց դրանք իրենց չեն բավարարում:

«Դրա համար անհրաժեշտություն է առաջացել սահմանադրական փոփոխություններ իրականացնել, այս փոփոխությունների հիմքում խորհրդարանական կառավարման համակարգին անցնելն է»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց պատգամավորը:

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն էլ կրկնեց իր ավելի վաղ հայտնած դիտարկումը, թե այս գործընթացն արվում է մեր գործող Սահմանադրության կոպտագույն խախտումներով. «Ինչու ոչ ասել այս փոփոխություններին, խոսքը ոչ թե սահմանադրական փոփոխություններին ոչ ասելու մասին է, այլ հակասահմանադրական գործընթացներին ոչ ասելու մասին, եթե գործող Սահմանադրությունը խախտելով՝ գնում են նույնիսկ ամենադրական բանն անելու, դա պետք է մերժվի»:

Պարոն Հայրիկյանը կրկին խոսեց իրենց ներկայացրած ու մերժված սահմանադրական փոփոխությունների այլընտրանքային նախագծի մասին, հետո ասաց. «Որեւէ պարկեշտ մարդ չի կարող գնալ այդ հանրաքվեին ու ասել «այո»: Գործող Սահմանադրության քսանյոթ կետ մեկ հոդվածում հստակ նշված է, որ առաջարկները պետք է ողջախոհ ժամանակահատվածում պատշաճ արձագանքի արժանանան: Ասել ենք՝ եկեք, լսեք նաեւ մեր տարբերակը, որն իսկապես բարեփոխում է, ոչ թե նոր Սահմանադրություն: Եթե տեղի ունենա հանրաքվեն՝ մեր ազգային քաղաքական կյանքում մեծ խայտառակություն է տեղի ունենալու»:

Արտակ Դավթյանն էլ նշեց, որ սահմանադրական նորմերի խախտում չկա նոր սահմանադրական փոփոխությունների գործընթացում:

Պարոն Հայրիկյանն էլ կոչ արեց ՀՀԿ-ականներին նոյեմբերի 27-ին միանալ իրենց ու ցույց անել Սահմանադրական դատարանի դիմաց, ի պատասխան՝ ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ ինքը կարգապահ հանրապետական է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30