Լրահոս
Օրվա լրահոսը

«Աքլորը քարոզչի վերարկու հագած, ամբիոն է ելել, խելքի աշեցեք». ՀՀԿ-ական պատգամավորը Ջիվանու տողերն է հիշել

Նոյեմբեր 23,2015 13:31

«Չընտրված իշխանությունը որեւէ քաղաքական իրավունք չունի նոր Սահմանադրություն ընտրել երկրում: Սահմանադրությունն իր ամբողջության մեջ ստեղծում է միակուսակցական համակարգ, սա խորհրդարանական համակարգ չէ, այլ մեկ կուսակցությանը ամբողջ կառավարման համակարգը հատկացնելու ձեւ է»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա այսօր ներկայացրեց հասարակության իր արձանագրած տրամադրությունները. Մի մասը կա՛մ տրամադրված են գնալ տեղամասեր և ոչ ասել, մյուս մասն էլ ընդհանրապես միտք չունի ընտրության մասնակցել. «Մեզ համար երկու տարբերակն էլ ընդունելի են: Հասարակությունը ոչ միայն կարող է գնալ և ասել «ոչ», այլեւ կարող է ընդհանրապես չգնալ… այս փոփոխությունները կազմակերպվում են չընտրված իշխանությունների կողմից, որոնք բազմաթիվ խոստումներ են տվել և չեն կատարել:

Եթե դուք չցանկանաք գնալ, մենք հո ձեռքից չենք բռնելու, ասենք՝ չէ, գնա: Խոսքը սրա մասին է, ուստիև, ցանկացած պարագայում հասարակությունն այլընտրանք էլ ունի, մեր տեսանկյունից՝ մինչև հանրաքվեի օրը հավաքվել և լուրջ ազդեցություն ունենալ գործընթացների վրա, եթե հնարավոր է մինչև ամսի 6-ը իշխանափոխություն իրականացնել կամ վերահսկողական գործառույթ իրականացնել տեղամասերում: Ուզում են գնան «ոչ» ասել, ուզում են՝ բոյկոտեն, տեղամասում պետք է ֆիքսվի»:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանն էլ հակադարձեց՝ այս գործընթացն էլ, ամենայն հավանականությամբ, կավարտվի մոմավառությամբ. «Չունեմ տպավորություն, որ «ոչ»-ը կարող է մեծամասնություն դառնալ: Ավելին՝ «այո»-ի կողմնակիցները մեկուկես անգամ կգերազանցեն: Պարզապես քանի որ այս ամենը կազմակերպվում է իշխանության կողմից, հարգարժան ընդդիմությունը մերժում է»:

«Այնպես չէ, որ միայն այն պատճառով ենք ասում, որ այս իշխանությունն է կազմակերպում, չնայած լեգիտիմ իշխանությունը կարող է նման փոփոխություն առաջարկել, բայց նաև տեքստն էլ թերի է»,- ասաց պարոն Մարտիրոսյանը:

Տաճատ Վարդապետյանն էլ վստահեցրեց, որ այս իշխանությունները լեգիտիմ են. «Դա անվիճելի է … ես մեջբերեմ Ջիվանու տողերից, բայց այն պետք չէ հասցեական ընդունել:

Գայլը վրան ոչխարի մորթի առած,
Գառներուն պահապան հսկող է դառած,
Աքլորը քարոզչի վերարկու հագած
Ամբիոն է ելել, խելքի աշեցեք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30