«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ ուժերից «Ժառանգություն» կուսակցության Լոռու մարզային կառույցի երիտասարդական խորհրդի անդամ Գևորգ Քոթանջյանը ահազանգ էր հնչեցրել, որ իրենց տեղեկություններով օրերս Վանաձորի թիվ 3 միջնակարգ դպրոցում Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը եւ Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը ուսանողների հետ դռնփակ քարոզչություն են իրականացրել ու «անցանկալի» մարդկանց ներս չեն թողել:
Aravot.am-ը կապվեց Գուրգեն Խաչատրյանի հետ ու հետաքրքրվեց՝ որքանով է հավաստի այդ տեղեկությունը: Վանաձորի համալսարանի ռեկտորը նախ դժգոհեց, թե ինչու իր ծառայողական հեռախոսահամարին չենք զանգում՝ փորձելով խուսափել մեկնաբանությունից: Ի վերջո` տեղի տալով մեր պնդումների առաջ, ասաց. «Այդ ամենը սուտ է ուղղակի, դռնփակ չի եղել, եւ ես չեմ քարոզել»
«Ժառանգություն» կուսակցության Լոռու մարզային կառույցի երիտասարդական խորհրդի անդամ Գևորգ Քոթանջյանը, սակայն, ըստ 1in.am-ի, այլ բան է ասել՝ ինքը փորձել է գնալ այդ հանդիպմանը, ճշտել ստացած ինֆորմացիան, սակայն թույլ չեն տվել ներս մտնել;
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ