Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչը կաշառք է պահանջել՝ քրեական պատասխանատվության չենթարկելու համար. հարուցվել է քրեական գործ

Նոյեմբեր 23,2015 13:14

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Արմեն Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր վերաբերյալ քրեական գործով նախաքննություն իրականացրած ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննիչը քրեական գործի ընթացքն իր օգտին լուծելու համար 2014 թվականի սեպտեմբերին իրենից պահանջել է 22 հազ. ԱՄՆ դոլար կաշառք:

Կաշառքի գումարը չտալու դեպքում քննիչը սպառնացել է իրեն քրեական պատասխանատվության ենթարկել, բայց ինքը հրաժարվել է վերջինիս կաշառք տալուց: Քննիչը քրեական գործով կեղծիքներ է կատարել իր կողմից խարդախություն կատարելը հիմնավորելու համար, որից հետո իր վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացության կազմմամբ ավարտել է և այն ուղարկել դատարան:

Առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30