Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շանթ Ոսկերիչյանը դիմում է Գորիկ Հակոբյանին. Եթէ իմ դէմ սահմանուած այդ ապօրինի արգելքը արդէն վերցուած է, կը խնդրեմ գրաւոր տեղեկացնել»

Նոյեմբեր 23,2015 13:06

ՀՀ ԿԱ Ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէն Գորիկ Յակոբեանին

Յարգելի Պրն. Յակոբեան,

Այս տարուան Մայիս 21ին, առանց որեւէ հիմնաւորման, Երեւանի Զուարթնոց օդակայանին մէջ՝ հայրենիք մուտքս արգիլուեցաւ: Աւելի քան 12 ժամ օդակայանին մէջ զիս «բանտարկելէ» յետոյ, հակառակ կամքիս, Ձեր պաշտօնեաները զիս նոյն օդանաւով վերադարձուցին Փարիզ:

Զուարթնոցի տանջալից ժամերու ընթացքին անպատասխան մնացին իմ բոլոր հարցադրումներն ու արդարացի բողոքները: Միակ պատասխանը, որ տրուեցաւ Զուարթնոցի մէջ, անյարիր էր 21րդ դարու ժողովրդավարութեան բոլոր չափանիշներուն:

«Վերեւից հրաման կայ, Ձեր մուտքը Հայաստան արգելուած է» յայտարարեց ապահովութեան աշխատակիցը եւ ինծի ընկերակցեցաւ վերադարձի օդանաւ:

Մերժելով կամայական կամ թելադրուած որեւէ բռնարարք, որոշեցի կրկին ժամանել իմ թանկագին հայրենիք եւ Ամանորեայ եւ Ս. Ծննդեան տօները անցընել ընկերներուս եւ հարազատներուս հետ, հայրենի հողի վրայ:

2015 թուականի Մայիս 21ի անախորժ եւ մերժելի վիճակի կրկնութիւնը բացառելու համար կը փափաքիմ տեղեկանալ.

Ինչո՞ւ արգիլուեցաւ ինծի Հայաստանի Հանրապետութիւն մուտք գործել:

Եթէ այդ արգելքը դեռ ի զօրու է, ի՞նչ է ատոր հիմքը:

Եթէ իմ դէմ սահմանուած այդ ապօրինի արգելքը արդէն վերցուած է, կը խնդրեմ գրաւոր տեղեկացնել, որպէսզի կարենամ գալ Մայր հայրենիք:

Հայրենիքը ինծի համար պաշտելի է, բայց կ՚ատեմ այն վարչակարգը, որ կ՚աւերէ Հայոց Հանրապետութիւնը եւ արիւնաքամ կ՚ընէ մեր ժողովուրդը:

 Յարգանքներով`

Jean Baptiste OZKIRISYAN

(Շանթ Ոսկերիչեան)

Ֆրանսա, Փարիզ, 23 Նոյեմբեր 2015 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30