Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ-ում պատրաստվում են չեղյալ համարել անմաքս առցանց առեւտուրը. Ведомости

Նոյեմբեր 23,2015 12:12

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային խումբը նախագիծ է մշակել, որով իջեցվում է անմաքս առցանց առեւտրի շեմը։ Նախաստեսվում է ներկայիս 1000 եվրոյի փոխարեն դարձնել 150 եվրո։ «Ведомости»-ին հայտնի է դարձել, որ հանձաժողովում այս հարցը քննարկվելու է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների փոխվարչապետների մակարդակով։

Հանձնաժողովն առաջարկում է փոխել արտասահմանից առցանց առեւտուր կատարելու օրենքները։ Մշակված նախագծով անմաքս առեւտուր կարող է իրականացվել, եթե ապրանքի արժեքը չի գերազանցում 150 եվրոն, իսկ քաշը՝ 10 կիլոգրամը։

Սակայն այս չափանիշներին համապատասխան ապրանքների առեւտրի համար հանձնաժողովն առաջարկում է 25 եվրո ֆիքսված վճարում սահմանել։ Իսկ եթե ապրանքի արժեքը գերազանցում է վերոնշյալ գումարը կամ քաշը, գնորդը պետք է վճարի եւ ֆիքսված գումարը եւ մաքսատուրքերը։

Կայքը տեղեկացրել է, որ աշխատանքային խմբի ղազախստանցի եւ բելառուս անդամներն, ընդհանուր առմամբ, դրական են արտահայտվել առաջարկի առնչությամբ, իսկ Հայաստանը դեռ չի ներկայացրել իր դիրքորոշումը։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30