Երեւան քաղաքի բնակիչ, 1981թ. ծնված Ջոն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. դեկտեմբերի 11-ին Վրաստանում ձեռք է բերել խոշոր չափի՝ 1 միլիոն 584 հազար 118 դրամ շուկայական արժեքով, ընդհանուր 14 կգ բրուտտո քաշով 57 անվանումով 344 տուփ դեղորայք, դրանք թաքցրել իր կողմից վարվող «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի սրահի պահեստային ավտոդողի տեղում, առջեւի աջ նստատեղի տակ եւ նույն օրը մաքսանենգությամբ տեղափոխել է Հայաստանի Հանրապետություն, սակայն դեղորայքը հայտնաբերվել է ՀՀ ֆինանսների նախարարություն նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի բաժնի Բագրատաշենի բաժանմունքի աշխատակիցների կողմից:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ջ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:
Վրաստանում դեղորայքն ավելի էժան է,քան՝ Հայաստանում, հարեւան երկրից Հայաստան դեղորայքի մաքսանենգության բազմաթիվ դեպքեր են եղել:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ