BBC-ի փոխանցմամբ, Սենեգալի իշխանությունները հայտարարել են, որ վերանայում են պարտադիր փարաջա կրելու նպատակահարմարությունը: Նրանք մտավախություն ունեն, որ փարաջայով քողարկված կարող են զինյալներ ու մահապարտ-ահաբեկիչներ մուտք գործել իրենց երկրի տարածք: Սենեգալի կառավարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ նման հագուստ կրելը վտանգ է ներկայացնում իրենց երկրի համար: Երկրի ներքին գործերի նախարար Աբդուլաե Դաուդան մասնավորապես շեշտել է, որ պետք է էլ ավելի խստացնել փարաջա կրելու սահմանափակումները: Ի միջիայլոց, Սենեգալը միակ երկիրը չէ, որ նման դիրքորոշում ունի, նրանից բացի աֆրիկյան եւս 4 երկիր համապատասխան օրենք են արձակել փարաջայի հետ կապված՝ հաշվի առնելով իրենց երկրների ազգային անվտանգության հարցը:
«Առավոտ» օրաթերթ
21.11..2015