Լրահոս
Օրվա լրահոսը

Շաքարի փոխարեն օգտագործել մեղր, մրգերից` նարինջ եւ թուրինջ

Նոյեմբեր 23,2015 11:30

Օրգանիզմում բարենպաստ պայմաններ ստեղծեք՝ ցորենի հացը
եւ ձավարեղենը փոխարինելով եգիպտացորենի կամ տարեկանի հացով

«Մարդկային օրգանիզմի ուսումնասիրությունը բերել է այն եզրակացության, որ մարդու առողջական վիճակին կարելի է հետեւել հյուսվածքաբանական առումով: Այսինքն՝ մարմնի տարրական մասնիկի՝ բջջի հետազոտման տեսակետից»,-նշում է ամերիկացի բժիշկ Դ. Ս. Ջարվիսը: Ըստ նրա, բջիջ կոչվող միլիոնավոր մասնիկները հանդիսանում են մեր օրգանիզմի կառուցվածքային միավորները։ Բջիջները լինում են տարբեր տեսակի, օրինակ՝ մկանային, նյարդային, ոսկրային հյուսվածքների բջիջներ, ինչպես նաեւ պլազմայի մեջ շրջանառվող արյան բյուրավոր բջիջներ։ Յուրաքանչյուր բջիջ ունի որոշակի ձեւ եւ կատարում է որոշակի դեր օրգանիզմում՝ հանդիսանալով միասնական ամբողջության մասնիկ։ Մարմնի յուրաքանչյուր բջիջ ապրում Է հեղուկ միջավայրում, որը չորս կողմից շրջապատված է հեղուկով եւ գտնվում է մշտական շարժման մեջ։ Երբեք երկու բջիջ չեն կարող այն աստիճան մոտենալ իրար, որ կանգնեցնեն հեղուկի հոսքը։ Եվ կարելի է միայն զարմանալ, թե ինչպես է այդ նույն հեղուկը հասցնում ողողել մարմնի տարբեր մասերում տեղակայված բջիջները։ Սրտից դուրս եկող զարկերակները արյուն են մատակարարում մարմնի բոլոր հյուսվածքներին, աստիճանաբար նրանք ճյուղավորվում են ավելի փոքր եւ փոքրագույն անոթների եւ վերջին հաշվով վերածվում ավելի նուրբ, մազանման անոթների, որոնք կոչվում են մազանոթներ։ Վերջիններս այնքան բազմաքանակ են, որ գործնականորեն հնարավոր չէ թեկուզ նրբագույն ասեղով ծակել որեւէ հյուսվածք, առանց վնասելու մեկ կամ մի քանի մազանոթ։

mirg

Յուրաքանչյուր բջիջ իրեն շրջապատող հեղուկ միջավայրից ընտրում է սնունդ եւ թթվածին, ապա անջատում անպետք նյութերը, որոնք գոյանում են նրա գործունեության ընթացքում: Հեղուկի մշտական շրջանառությունը բջիջների կենսունակության պարտադիր պայմանն է, քանի որ նրա կանգի դեպքում բջիջները կարող են թոշնել եւ նույնիսկ մեռնել։ Սա, մասնագետը բացատրում է ոչ միայն նրանով, որ հեղուկի կանգի դեպքում կդադարի սննդի եւ թթվածնի մատակարարումը, այլեւ կարող է տեղի ունենալ ինքնաթունավորում անջատվող նյութերից։

Ժողովրդական բժշկությունը գտնում Է, որ հիվանդությունը հայտնվում է այն ժամանակ, երբ փոխվում են օրգանիզմի կյանքի հիմնական օրենքների հետ կապված գործոնները։ Ժողովրդական բժշկությունը հիմնական շեշտը դնում է մարմնի բջիջների սնուցման հարցի վրա, որը ուղղակիորեն ազդում է սրտի աշխատանքի եւ օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության վրա։

sirt

«Հիվանդությունը գիշերային գողի նման հանկարծ չի հայտնվում: Նախքան վտանգավոր մանրէները կսկսեն իրենց հարձակումը օրգանիզմի վրա, կսկսեն բազմանալ եւ ավերիչ գործունեություն սկսել օրգանիզմի ներսում, նրանք պետք է թափանցեն բջիջների մեջ։ Այդ իսկ պատճառով մենք պետք է օգնության հասնենք մարմնի բջիջներին»,-ասում է բժիշկը` նշելով, որ օգնության միջոցներից մեկը թթվային ռեակցիա ունեցող հեղուկի գործածվող քանակի ավելացումն է, ինչպիսիք են, օրինակ՝ խնձորի, լոռամրգի, խաղողի հյութերը, որովհետեւ ժողովրդական բժշկությունը գտնում է, որ թթվությունը նոսրացնում է մարմնի հեղուկները՝ պահպանելով դրանք ջրիկ վիճակում, իսկ հիմնային հեղուկները խտացնում են մարմնի հեղուկները, դժվարացնում նրա շրջանառությունը։ Հաջորդ միջոցը աղիքների գործունեության ակտիվացումն է լուծողականի օգնությամբ, եւ գեղձերի համակարգի գործունեության ակտիվացումը՝ քրտնաբերությամբ։ Օրգանիզմի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով բնությունը առաջարկում է բազմաթիվ միջոցներ, օրինակ` ցորենի հացը եւ ձավարեղենը փոխարինել եգիպտացորենի կամ տարեկանի հացով, շաքարի փոխարեն օգտագործել մեղր, մրգերից` նարինջ եւ թուրինջ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
21.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30