Շախմատի Եվրոպայի առաջնությունում թիմայինց բացի մեդալներ են շնորհվում նաեւ առանձին խաղատախտակների առջեւ հանդես եկած երեք լավագույն շախմատիստներին:
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը (նկարում) 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր: Դա 4-րդ խաղատախտակի լավագույն արդյունքն է, ինչի համար նրան շնորհվել է ոսկե մեդալ: Լեւոն Արոնյանը առաջին խաղատախտակի առջեւ արժանացել է արծաթե, Գաբրիել Սարգսյանը՝ երկրորդ խաղատախտակ՝ բրոնզե մեդալի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ