Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ավարտվեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը (Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսիսյան, Հրանտ Մելքումյան, Կարեն Գրիգորյան) եզրափակիչ տուրում 3:1 հաշվով վստահ առավելության հասավ Վրաստանի քառյակի նկատմամբ եւ, վաստակելով թիմային 13 (անհատական 220,5) միավոր, դարձավ արծաթե մեդալակիր:
Խոշոր հաշվով հաղթանակ տարան մեր աղջիկները, որոնք 3,5:0,5 հաշվով ջախջախեցին չեխուհիներին, սակայն վաստակած թիմային 10,0 միավորը բավարարեց միայն 11-րդ տեղը զբաղեցնելու համար:
Շախմատի Եվրոպայի առաջնության հաղթողը, ութ տարվա ընդմիջումից հետո, դարձավ Ռուսաստանի հավաքականը:Բրոնզը բաժին հասավ Հունգարիայի հավաքականին, իսկ Ֆրանսիայի հավաքականը, բավարարվելով չորրորդ տեղով, զրկվեց մեդալից:
Կարդացեք նաև
Եվրոպայի չեմպիոն դարձավ նաեւ Ռուսաստանի կանանց հավաքականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ etcc2015.com-ի