ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանից առաջինը մրցահարթակ մտավ 53 կգ քաշային Աննա Գովելյանը: «B» խմբում ընդգրկված մարզուհին երկու վարժություններում ընձեռվող վեց հնարավորություններից ընդամենը երկու արդյունավետ մոտեցում կատարեց՝ պոկելով 76 կգ, հրելով 94 կգ եւ երկամարտում ցույց տվեց 170 կգ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ