Լրահոս
Օրվա լրահոսը

Պետրոս Մակեյանն ու Արմեն Մարտիրոսյանը մարալիկցիներին տներից դուրս կանչեցին բարձրախոսով

Նոյեմբեր 22,2015 18:21

Այսօր Շիրակի մարզի Արթիկ ու Մարալիկ քաղաքներում տեղի են ունեցել «Նոր Հայաստան» ճակատի ներկայացուցիչների հերթական քարոզչական հանդիպումները, որին մասնակցել են «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը և «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Մարալիկի ՀԱԿ կառույցի երիտթեւի նախագահ  Արտյոմ Սիմոնյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ նրանք բարձրախոսով շրջել են Մարալիկում, հիմնականում անցել են շենքերի կողքով,  բնակիչներն էլ, լսելով նրանց հայտարարությունը, փողոց են իջել ու զրուցել: «Ինչքան տեղյակ եմ իրենք Ծաղկահովիտով, Արթիկով, Պեմզաշենով ու մյուս գյուղերով են եկել Մարալիկ: Մեզ մոտ եղել են ժամը 15.00-ի սահմաններում, եթե հասցնեն, մութը չընկնի, շրջակա գյուղերը՝ Լանջիկ, Սառնաղբյուր էլ կգնան: Երբ նրանք եկան, անասուններին արոտավայրից բերելու ժամն էր,  դրա համար սեփական տների բնակիչները չկարողացան հանդիպել: Ես նրանց հանդիպեցի Մարալիկի ավտոկայանում, տաքսիստներն էին ու  կողքից մի քանի  հոգի, մոտ 15-20 մարդ կար: Պտտվում, մարդկանց հետ զրուցում էին, բացատրում վտանգները, հիմնականում շեշտը դնում էին դեկտեմբերի 1-ին Երեւանում  հավաքվելու անհրաժեշտության վրա: Ասում են՝ պետք է այնպես պայքարել, որ չթողնենք հասնի ամիս 6-ին, որ կեղծեն, նկարչություն անեն: Արմեն Մարիտրոսյանի հետ զրուցեցի, ասաց, որ մարդկանց մոտ «Ոչ»-ի տրամադրվածությունն ավելի շատ է: Ես Արմեն Մարիտրոսյանին ասի՝ մի տարբերակ կա. եթե բոլորդ լծվեք այդ գործին, Հայաստանում 1797 տեղամաս կա, ամեն տեղամասում դուք վստահված անձ ունեցեք, թող մարդիկ տեղամասային հանձնաժողովից քաղվածք պահանջեն, իսկ տեղամասային հանձնաժողովն էլ իր հերթին նորմալ աշխատի, տեղում խախտում չլինի, դրսում ինչ ուզում է լինի:  Իսկ եթե Տիգրան Մուկուչյանը ելավ, նկարած թիվ ասեց՝ տարեք այդ 1797 արձանագրությունները ու մտցրեք աչքը, հարցրեք՝ դու էդ  թի՞վն ես ստացել մեզանից, որ էդ թիվն ես ներկայացնում: Միակ տարբերակը վերահսկելն է, որ չկարողանան ինչ-որ բան անել: Իսկ նույնականացման քարտերի պահը. էլի իրենք իրենց բազան կունենան, շրջիկ խմբերը, որոնք պարտադիր այնպես կանեն, որ առանց կնիքի, առանց անձնագրային սեղանի տեղականքի կմասնակցեն: Մարալիկի քաղաքապետի ընտրությունների ժամանակ մեզ զանգեցին, ասին մինչեւ  3-րդ ձեւ չբերեն, չթողնենք ընտրությունների, բայց մինչ այդ 50 հոգի արդեն երեք տեղամասերում ընտրել էին: Դրանից հետո 150 հոգի եկան էդ տեղեկանքներով, թե հիմա որը որ տեղամասն է քվեարկել, որտեղ են ֆռռացրել մարդկանց, ես չեմ կարող ասել, դուրսը չեմ կարող վերահսկել», -ասաց Արտյոմ Սիմոնյանը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ azatutyun.am-ի  

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30