Պայմանագրային զինծառայություն՝ օրվա հացի համար
Տավուշի մարզի սահմանը պաշտպանողների մեջ բավական թիվ են կազմում պայմանագրային զինծառայողները: Հենց նրանց եւ ոչ թե 18-20 տարեկան ժամկետային զինծառայողներին են վստահվում Ադրբեջանի հետ սահմանի առավել վտանգավոր հատվածների պաշտպանությունը: Տավուշի սահմանամերձ համայնքների բնակիչների հետ պայմանագրային զինվորական ծառայության են անդամագրվել նաեւ Լոռու մարզի եւ հանրապետության այլ վայրերի բնակիչներ: Նրանց համար պայմանագրային զինծառայությունը թեեւ ոչ բարձր, սակայն ամսական կայուն աշխատավարձ ստանալու միջոց է: Շատերը պայմանագրային զինծառայող են դարձել ոչ այնքան հայրենասիրական մղումներով, այլ՝ ֆինանսապես ոչ բարվոք վիճակում գտնվելու, վարկերի տակ գտնվելու պատճառով:
Պայմանագրային զինծառայողները ամսվա կեսն անցկացնում են սահմանի առաջին գծում, մշտապես վտանգում կյանքը, սակայն նրանց աշխատավարձը (150-170 հազար դրամ) ցածր է պետական միջին պաշտոնյայի աշխատավարձից: Նշենք, որ Ադրբեջանում պայմանագրային զինծառայողների աշխատավարձը համարժեք է 700-800 դոլարին: Սահմանապահ զինծառայողների ցածր աշխատավարձն է պատճառը, որ Տավուշի սահմանագոտու շատ բնակիչներ գերադասում են Ռուսաստան, նույնիսկ այդ երկրի հեռավոր Սիբիր «խոպան» գնալ, քան ծառայել հայրենի գյուղում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Ես կասեի, ոչ թե հայրենիքը, այլ Սերժիկ Սարգսյանը իր ՀՀԿ-ներով,համախոհներով ,քաղաքական համակարգում գործող մեծահարուստներով կուշտ չի կերակրում բանակը:Թալանում ու հափշտակում է ժողովդի բարիքը, հնարավորինս կեղեքում ու ճնշում է հարկերով,ասես մոտիկ իր ,սերժիկ սասիկ , ռոբիկների վախճանը…
ի դեպ սա առաջին հոդված-բամբասանքը չէ, որով լրագրողը փորձում է խուճապ սերմանել սահմանամերձ գոտու բնակիչների ու պայմանագրային զինծառայողների մեջ, պարզ չէ միայն, թե ինչ նպատակով ու ում պատվերով: Բազմաթիվ հարցեր կան, որոնց հետ ժողովրդի զգալի մասը համաձայն չէ, սակայն ի տարբերություն հոդվածագրի, այլոց պատվերով իր երկրի սահմանների խնդիրները թշնամուն ի ցույց չի դնում: Կարծում եմ, Տավուշի մարզպետի միջոցով իշխանության կերակրատաշտից օգտվող լրագրողը նման հոդված գրելուց առաջ, պետք է որ գոնե մտածի, եթե իհարկե ինքն իրեն հայ է համարում ու տարբերակում է մեր երկրի շահերը թշնամու շահերից:
Ինձ հայտնի չէ, թե Գարեգին անունի տակ հանդես եկողն ո՞վ է՝ կի՞ն է, տղամա՞րդ,թե…. Եթե միտքը պղտոր չլիներ, ուրիշի անվան տակ հանդես չէր գա: Նախկինում նա երբեմն իմ նյութերի տակ գովաբանություն-մեկնաբանություններ էր գրում: Պատվերի մասին խոսում է հիմնականում նա, ով ինքն է պատվեր կատարում: Գարեգին, կամ չգիտեմ ով, ժողովրդի անունից ես խոսում՝ պատգամավո՞ր ես, թե՞ երկրի նախագահ: Ծնվածս օրից սահմանում եմ ապրում, պատերազմի ամենադաժան օրերին անգամ մեր մարզի բնակչությունը խուճապի չի մատնվել: Մարզպետից ֆինանսավորվողը այս նյութի նման հոդված չէր գրի, անհեթեթ բաներ ես գրել: Ուրիշի համար ծուղակ սարքողը հաճախ ինքն է ընկնում դրա մեջ, մի սադրիր: