Լրահոս
Օրվա լրահոսը

Տորթ «Անակնկալ»

Նոյեմբեր 22,2015 12:30

Շոկոլադի հարուստ համով այս տորթը վրայից ամբողջովին պատվում է ճերմակ (կամ վարդագույն) կրեմով, եւ միայն կտրելուց հետո է անսպասելիորեն բացվում նրա «սեւ սիրտը»: Շատ հեշտ պատրաստվող եւ շատ համեղ թխվածք է, որի զարդարման հարցում կարող եք դիմել ձեր երեւակայությանը:

Անհրաժեշտ մթերքները

Խմորի համար

Շաքարավազ- 1 ¾ բաժակ (գրեթե 2 բաժակ)

Ալյուր- 1 ¾ բաժակ (նույնքան, որքան շաքարավազը)

Կակաոյի փոշի-4 ճաշի գդալ

Սոդա- 1,5 թեյի գդալ

Աղ-0,5 թեյի գդալ

Ձու- 2 հատ

Կաթ-1 բաժակ

Շատ թունդ սեւ սուրճ (ցանկալի է՝ ֆիլտրված)-0,5 բաժակ կամ 2 սուրճի բաժակ

Բուսական անհոտ յուղ (օրինակ՝ ռաֆինացված արեւածաղկի կամ եգիպտացորենի յուղ)- 0,5 բաժակ

Վանիլի մզվածք (էքստրակտ)- 1 ճաշի գդալ (եթե չունեք՝ 1 տուփ վանիլի փոշի)

Զարդարելու համար

Որեւէ ջեմ (ազնվամորու,ելակի, հապալասի,սեւ հաղարջի, ծիրանի, նարնջի եւ այլն՝ ըստ ձեր ճաշակի)- 1 բաժակ

Բարձր յուղայնության (30%-ից ոչ պակաս սերուցք)- 1 բաժակ

Շաքարի փոշի- 4 ճաշի գդալ

Վանիլի մզվածք- 1 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

tort1Սկզբում մեծ թասի մեջ լցրեք բոլոր չոր բաղադրիչները՝ շաքարավազը, ալյուրը, կակաոյի փոշին, աղը,սոդան: Լավ խառնեք: Ապա միանգամից ավելացրեք հեղուկ բաղադրիչները՝ ձուն, կաթը, սուրճը, բուսայուղը, վանիլի մզվածքը: Բնականաբար,եթե փոշի վանիլ եք օգտագործում, այն պետք էր ավելացնել չոր բաղադրիչների վրա:

tort2

Լավ խառնեք:Ստացվում է սովորական բիսքվիթի խմորից ավելի ջրիկ խմոր՝ նրբաբլիթների խմորի նման: Լցրեք ջեռոցի թավայի մեջ եւ դրեք նախապես 180 աստիճանով տաքացրած ջեռոցը: Առնվազն կես ժամ պետք է եփվի: Կես ժամը լրանալուց հետո փայտե չոփիկով ստուգեք, եթե չոփիկը չոր դուրս գա տորթի մեջտեղի հատվածից, անջատեք ջեռոցը, հակառակ դեպքում՝ թողեք եւս 10-15 րոպե եփվի: Ջեռոցից հանեք անջատելուց 10 րոպե անց, շուռ տվեք ջեռոցի ցանցի վրա:

tort3 tort4

Երբ խմորն ամբողջապես սառած կլինի, մեջտեղից կիսեք երկու մասի: Մի մասի վրա առատորեն քսեք ջեմը, ծածկեք մյուսով:

tort5

Սերուցքը լավ հարեք, երբ արդեն լավ պնդացած լինի, ավելացրեք շաքարի փոշին եւ վանիլի մզվածքը կամ վանիլի փոշին, շարունակեք հարել: Եթե չեք ուզում ճերմակ լինի կրեմը, կարող եք ձեր օգտագործած ջեմից 1-2 ճաշի գդալ ավելացնել: Ինձ մոտ օրինակ հապալասի-ազնվամորու ջեմ էր, որից կրեմը նուրբ վարդագույն երանգ ստացավ:

Կրեմով պատեք տորթը եւ զարդարեք ըստ ցանկության:

Դրեք սառնարան առնվազն 2 ժամով, ապա մատուցեք:

tort6

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
21.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30