Այսօր Թալինի բնակիչներից մեկն իրենց քաղաք այցելած «այո»-ի քարոզչություն անող դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց` նոր Սահմանադրության դեպքում խորհրդարանական ընտրությունների ժամանակ ի՞նչ չափորոշիչներով են պատգամավորների թեկնածուներին ընդգրկվելու ընտրացուցակներում:
«Կարող է կուսակցությունները նորից օլիգարխներին են վերցնում ընտրացուցակներում կամ երգչուհի, բիզնեսմեն են վերցնում ու վերջում անցնում են մարդիկ, որոնք իրավունք չունեն պատգամավոր դառնալ»,- մտահոգված ասաց Թալինի բնակիչը:
Պարոն Մինասյանի խոսքով, միջազգային իրավունքի տեսակետից կա կարեւոր սկզբունք. «Ասում է՝ դու ժողովրդի փոխարեն մի որոշիր, թե ժողովուրդն ում է այնտեղ ներկայացուցիչ ուզում տենել: Նվազագույն պայմաններ դիր՝ քաղաքացիության, չափահասության կամ ընտրական իրավունքի պայման, բայց իրավունք չունես ասել, որ այս մարդը պետք է բարձրագույն կրթություն ունենա: Եթե ժողովուրդն ուզում է, որ անգրագետ մարդն այնտեղ լինի, որովհետեւ այդ մարդը լավ մարդ է, ժողովրդի իրավունքը մի սահմանափակիր»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ