Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորհրդավոր ընթրիք». Քրիստոսի դերակատարն աղջիկ է. (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Նոյեմբեր 21,2015 22:15

«Երևան» մշակութային կենտրոնի համանուն համերգասրահում այսօր ցուցադրվեց դերասանուհի, պարուհի, ռեժիսոր-բալետմայստեր Աիդա Սիմոնի «Խորհրդավոր ընթրիք» պարային ներկայացումը, որն առաջին անգամ բեմադրվել է 2013թ.՝ Համազգային թատրոնում: Հատկանշական է, որ 6 պարուհիներն էլ աղջիկներ են: Ռեժիսորը սա բացատրում է պարուհիների նուրբ եւ պլաստիկ շարժումներով, որոնք որոշ տեսարաններում տղաները չեն կարող իրականացնել:

«Հայաստանում նախադեպը չունեցող ներկայացումը բեմադրված է ըստ Լեոնարդո դա Վինչիի համանուն ստեղծագործության: Ուղեկցվում է Բախի երաժշտությամբ, թեեւ տեսակով եւ ոճով ժամանակակից է: Ներկայացումն առանձնանում է պարային ազատ ոճով, որը Հայաստանում չի կիրառվում. շարժումները համահունչ են երաժշտությանը: Ներկայացման մեջ խոսք չկա, յուրաքանչյուրը կարող է այն հասկանալ: Էսթետիկ առումով սա ստացված ներկայացում է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Աիդա Սիմոնը:

Նրա խոսքով՝ հանդիսատեսը եւ թատերագետները ներկայացումը յուրովի են ընկալում, քանի որ այն մտորելու տեղիք է տալիս. «Հաճելի է, երբ ներկայացումը քննարկում են, եւ տարբեր կարծիքներ ես լսում: Մարդիկ բարձրաձայնում են հարցեր, որոնք առօրյայում գուցե չհիշատակվեին»:

Աիդա Սիմոնը նաեւ տեղեկացրեց, որ պատրաստվում է բեմադրել Հիերոնիմոս Բոսխի «Հաճույքի պարտեզ» ստեղծագործության համանուն ներկայացումը, որն ուղեկցվում է 20-րդ դարի դասական երաժշտության գլուխգործոցներով:

«Երեւան» մշակութային կենտրոնի մասին մանրամասն՝ այստեղ:

PrevPhoto
NextPhoto

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30