Լրահոս
Օրվա լրահոսը

«Օլօլօ»-ի մոտ հեքիաթներն իրական են

Նոյեմբեր 21,2015 21:10

Նորաստեղծ  «Օլօլօ» շարժական տիկնիկային թատրոնն այսօր առաջին անգամ փոքրիկ հանդիսատեսի դատին հանձնեց իր առաջին՝ Հովհաննես Թումանյանի «Պոչատ աղվեսը» հեքիաթի հիման վրա բեմադրած նույնանուն ներկայացումը:

«Օլօլօ»-ի հիմնադիրը Մարիաննա Փահլևանյանն է, ով մասնագիտությամբ արթ-թերապևտ է, զբաղվել է նաև տիկնիկաթերապիայով, կարել բազմաթիվ տիկնիկներ, գրել հեքիաթներ: Մարիաննան, փորձելով համադրել այս ամենը, որոշում է հիմնադրել «Օլօլօ» թատրոնը:

Tiknikayin 2

Ըստ Մարիաննա Փահլևանյանի՝ «Օլօլօ»-ի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ ներկայացումներն ինտերակտիվ են՝ երեխաները ներկայացման ժամանակ հնարավորություն են ունենում  ներկայացման մասնակիցը դառնալ, մտնել հեքիաթի մեջ, խաղալ հերոսների հետ, ճանապարհորդել: Թատրոնն ունի շարժական բեմ, ներկայացումները կարճ են՝ 15-20 րոպե, ինչի շնորհիվ երեխաները ձանձրանալու առիթ չեն ունենա:

Tiknikayin 3

«Օլօլօ»-ի խաղացանկում թատերախումբը զետեղել է ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան հեքիաթներ:

Մինչև սեփական հասցե ունենալը, «Օլօլօ»-ն իր հանդիսատեսին կհանդիպի պատվիրատուի տանը, այգում, սրճարանում, մանկապարտեզում կամ դպրոցում:

Tiknikayin 5 Tiknikayin 4

Նունե ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30