Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հախվերդյան. «Մեզ ընդամենը գրագետ մարդիկ են պետք» (Տեսանյութ)

Նոյեմբեր 21,2015 19:48

Դեկտեմբերի 1-ին նախատեսված հանրահավաքին ընդառաջ «Նոր Հայաստան» ճակատն այսօր հանդիպում էր կազմակերպել մտավորականների հետ:

«Ի՞նչ է հայրենասիրությունը կամ ինչպե՞ս կարելի է գեղարվեստական ձևով հասկանալ` որն է մեր գենետիկ կոդը: Դա «Ռանչպարների կանչը» վեպն է, որը, կարծում եմ, մեր առաջին նախագահը կարդացել էր ու չէր հասկացել, վերջին երկուսն էլ բնավ չեն կարդացել»,- ասաց հանդիպմանը ներկա երգահան Ռուբեն Հախվերդյանը:

«Ես հիշում եմ մեր ժողովրդին 1988 թվականին, նրա ոգևորությունը, մտավորականությանը, որ երբեմն բեմահարթակներից խոսում էր: Իսկ այսօր նայում եմ մեր ժողովրդին ու տեսնում, թե ինչպես է քոսոտել նա, ոնց որ միտքը միջից գնացած լինի: Գիտեք, երբ մարդուն ուզում են ծեծել, սկզբում «դուխից են գցում», հոգեբանորեն կոտրում, հետո են խփում: Վերջին երկու գավառամի՞տ ասեմ, թե՞ «գեղցի», նախագահներն իրենց ճաշակը փաթաթեցին մեր ժողովրդի վզին, որովհետև չտես, անգրագետ մարդիկ են: Մեզ ընդամենը գրագետ մարդիկ են պետք: Գրագետ մարդը չի կարող հայրենասեր չլինել (ի դեպ, «հայրենասեր»-ը իմ ամենաչսիրած բառն է): Մենք, փաստորեն, պայքարում ենք անգրագիտության դեմ: Ինչ ուզում է լինի, նախագահը գոնե գրագետ պիտի լինի, գոնե բառը բառին պիտի կարողանա կապել, որ ես հասկանամ` նա ինչ նախադասություն է ասում հեռուստացույցով»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30