Լրահոս
Օրվա լրահոսը

Ջերմուկի բնակիչ. «Բարեփոխումների անհրաժեշտությունը կյանքն է բերել»

Նոյեմբեր 21,2015 16:26

«Միայն «այո» ասելը ոչինչ չի փոխի»,- նոյեմբերի 21-ին Ջերմուկ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Ըստ նրա, պետք է «այո» ասել եւ հետամուտ լինել, որ սահմանադրական փոփոխությունները ի կատար ածվեն: Նա նշեց, որ մոդելը վերցված է Իսրայելի օրինակից, որը արդարացված է. «Ուզում եմ «Այո» քվեարկողները պահանջեն «այո» քարոզիչներից արդյունքները եւ չլինի, որ արդյունքները չկատարվեն: Ես ուզում եմ այս համակարգը փոխվի, իսկ այս համակարգով ով էլ գա, նույնը կլինի: Սրտանց գնանք «այո»-ի»:

Bagrat Yesayan Suren Parsyan

Քննարկմանը ներկա քաղաքացիներից մեկը` Զենֆիրա Սարգսյանը, հայտարարեց, որ «այո» է քվեարկելու սահմանադրական փոփոխությունների կարիքին եւ կարծում է կարիք կա. «Բարեփոխումների անհրաժեշտությունը կյանքն է բերել, սահմանադրական փոփոխությունները փորձաքննության են անցել, անցել են փորձագետների ձեռքի տակով: Կարծում եմ՝ այս պահի դրությամբ բարեփոխումներն արվել են, եւ արվել են համաժողովրդական ցանկության արդյունքում: Բոլորը համոզվել են, որ այսպես հնարավոր չէ, «ոչ»-ի կողմնակիցներն էլ են կողմ փոփոխություններին: Ես գտնում եմ պետք է «այո» ասել մեր պետության համար կարեւոր փաստաթղթին եւ աշխատենք յուրաքանչյուրս մեր տեղում ճիշտ լինենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30