Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարմիր քարտ» շարժումը պայքարելու է շաքարավազ ներկրող ընկերության գների դեմ. «Ա1+»

Նոյեմբեր 21,2015 15:07

Վերջերս ձևավորված «Կարմիր քարտ» քաղաքացիական շարժումը նոյեմբերի 23-ին երթ կանի՝ կառավարության մոտից մինչև Բաղրամյան 26։ Նրանք կոնկրետ ապրանքների գների նվազեցումը պահանջող դիմում են ներկայացնելու կառավարությանը, Ազգային ժողովին և նախագահական նստավայր։

«Պահանջում ենք շաքարավազի, ալյուրի, նաև՝ գազի և բենզինի գների նվազեցում։ Մեր տնտեսագետ ընկերները հաշվարկել են, թե որքան պետք է լինեին գները, սակայն իրականում շատ ավելի բարձր են։ Վստահ ենք, որ փողոցում պայքարելով, կարող ենք հաղթել»,-նշեց շարժման նախաձեռնող խմբի անդամ Փայլակ Թևանյանը։

«Ժողովուրդը գիտի, որ թանկ է ապրում, բայց ստիպված գնում են այդ ապրանքները։ Նրանք չեն բարձրաձայնում այս խնդրի մասին։ Օրինակ բենզինի դեպքում գիտենք, որ նավթի գներն իջել են, և բոլոր երկրներում բենզինն էժանացավ, սակայն մեզ մոտ նույն գինը մնաց»,-իր հերթին նշեց շարժման անդամներից Անուշ Բաղդասարյանը։

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30