Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բագրատ Եսայան. «Ոչ» ասողները ուզում են, որ նույն սցենարը շարունակվի

Նոյեմբեր 21,2015 14:05

«Առաջարկվում է երկրորդ փուլում ժողովուրդը ասի, թե որ կուսակցությանը կամ վարչապետի թեկնածուին է նախընտրում»,- նոյեմբերի 21-ին Վայոց Ձորի մարզի Վայք քաղաք կատարած այցելության ընթացքում ասաց ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Բագրատ Եսայանը:

Նա նշեց, որ Ազգային ժողովի երկրորդ փուլում որոշվում է միայն այն կուսակցությունը կամ կուսակցությունների բլոկը, որը կառավարություն է կազմում, որպեսզի երկիրը ճգնաժամի մեջ չհայտնվի, իսկ Հայաստանը շատ խնդիրներ ունի, օրինակ՝ Ղարաբաղի հարցը:

Նա նկատեց, որ ընտրությունով Հայաստանում իշխանափոխություն չի եղել, հինգ անգամ խորհրդարանական ընտրություն է կատարվել, եւ հինգ անգամ նույն դեմքերը իշխանության մեջ են եղել. «Ընդդիմությունը ասում է, որ շատ մեծ ընտրախախտումներ են կատարվում եւ ժողովրդին դուրս է բերում փողոց, օրինակ՝ 2013 թվականի ընտրությունները, 2008 թվականի մարտի 1-ը, 1996 թվականը, բայց իշխանափոխություն չի լինում: Այս Սահմանադրությամբ առաջարկում ենք, որ ձեւավորվի միասնական համակարգ՝ ուժեղ իշխանություն եւ ուժեղ ընդդիմությունը: Այսօր իշխանությունը ունի հարյուր տոկոս իշխանություն եւ ամեն ինչի տերն է, իսկ ընդդիմությունը ոչ մի լծակ չունի: Ժողովուրդը գնում է ընտրության, տեսնում է իր ձայնը տեղ չի հասնում, ընդդիմությունը ասում է՝ ձեր ձայները կեղծվեցին, եւ հիասթափվում է ամբողջ քաղաքական համակարգից: Եվ ամենակարեւորը հիասթափություն է ապրում, որ ընտրությամբ ոչինչ չի կարողանում փոխել»:

Նա նշեց, որ առաջարկվող սահմանադրական փոփոխությունների նախագծում, հավաքելով ձայների 46 տոկոսը, թեկնածուն կարող է ազդեցություն ունենալ կարեւոր պաշտոնների նշանակման վրա. «Ընտրությունները զուտ պետք է լինեն պետական վարչական մեքենայի խնդիր ոչ թե կուսակցությունների, եթե սա չեղավ մենք կունենանք այն ընտրությունները, ինչ որ ունենք հիմա»:

Ըստ նրա, այսօր ընդդիմությունը ասելով, որ «ոչ» պետք է ասել փոփոխություններին, ուզում է, որ նույն սցենարը շարունակվի. «Մենք ուզում ենք մի բան փոխենք: Այս մարդիկ ոնց որ խաղի կանոններից դաս չեն քաղում, եւ ուզում են, որ հայ ժողովուրդը փոցխը ճակատին ստանա, հիասթափվի եւ շարունակի արտագաղթել: Մենք համաձայն չենք, մենք համարում ենք, ոչ թե պետք է անձին փոխել, մենք կողմ ենք համակարգը փոխել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30