Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարպկություն եւ ինտրիգներ. «Հրապարակ»

Նոյեմբեր 21,2015 12:03

Քաղաքականությունը հնարավորի արվեստն է։ Քաղաքականությունը նաեւ բարոյական կանոններ չի ճանաչում։ Քաղաքականության մեջ միջոցներն արդարացնում են նպատակները։ Եվ քաղաքականության մեջ հաջողում են նրանք, ովքեր ճկուն են, ճարպիկ, խորամանկ, հմուտ են ինտրիգների ու բանսարկությունների մեջ։

Նրանք, ովքեր փորձում են ազնվության, հավատարմության, ճշմարտախոսության եւ այլ սկզբունքներ պահպանել, որպես կանոն, պատժվում են, մերժվում, դուրս մղվում քաղաքական դաշտից։ ՍԻՄ նախագահ կար, որը ժամանակին հայտնի քաղաքական գործիչ էր, բավականին մեծ կուսակցություն էր ղեկավարում, կուսակցությունն էլ բարձր տպաքանակով թերթ էր տպագրում։ Իր ազնվության, միամտության պատճառով պարտվեց ավելի ճարպիկ հակառակորդներին եւ հեռացավ քաղաքականությունից։ Նրան այլեւս չեն հիշում։

Վարչապետ կար, որ չէր կարողանում խաղեր տալ քաղաքական ուժերի հետ, չէր կարողանում ինտրիգներ հյուսել եւ այդպես էլ չձեւավորեց իր քաղաքական թիմը։ Իսկ դրա համար ընդամենը հարկավոր էր ամեն մեկին մի լավություն անել՝ տարածքի, ներկրման մենաշնորհի, բիզնեսի հարցեր լուծել։ Չարեց եւ դարձավ համընդհանուր թիրախ․ ով չէր ալարում, հարվածում էր, քննադատում ու մեղադրում «տնտեսությունը քանդելու» մեջ։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30